29 Հոկտեմբեր 2019
Հայտարարություն
Գյումրիում հանրային լսում կազմակերպելու վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ներկայացնելու համար կազմակերպում է հանրային լսում: 

Միջոցառումը տեղի կունենա Գյումրու քաղաքապետարանում՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը՝ 15:00-ին: