05 Նոյեմբեր 2019
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն ունեցող տնտեսվարողների շարքը համալրվում է
Oրինապահ հարկ վճարողների ցանկը տեղադրված է petekamutner.am կայքում

Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 2 տնտեսվարողի:

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 112 տնտեսվարող: 70 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 32 դիմում մերժվել, 13 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
2. «ՔԵՄՓ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ