09 Նոյեմբեր 2019
ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՊԵԿ-ՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն՝ «Մարմնի խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի անցման միջոցառումների ներկայացում»  թեմայով: Ուսումնավարժությունն անց է կացվել ՊԵԿ նախագահի համապատասխան հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնող հարկային ու մաքսային մարմինների, ինչպես նաև համակարգի կազմակերպությունների պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Ուսումնավարժության ժամանակ ներկայացվել են ռազմական դրության դեպքում Պետական եկամուտների կոմիտեի նշված ստորաբաժանումների ու կազմակեպությունների կողմից իրականացվող միջոցառումներն ու կատարվող աշխատանքները: