27 Դեկտեմբեր 2019
ՀՀ վարչապետը Գյումրիում ծանոթացել է ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին
Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից մինչԵՎ դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում  ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին և կառուցման ընթացքին։ 

Վարչապետը շրջել է Գյումրու ավտոմաքսատանը, սպասարկման կենտրոնի տարածքում հետևել մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:

Ավտոմաքսատան պատասխանատուները տեղեկացրել են, որ  մաքսային ձևակերպումներ իրականացվել են նույնիսկ մինչև ժամը 23.00-ն, ընդ որում, մինչև  դեկտեմբերի 23-ն աշխատանքները կազմակերպվել և ընթացել են բնականոն հունով: Վերջին օրերին, սակայն պայմանավորված մեքենաների ներկրման աննախադեպ հոսքով՝ առաջացել են մեծ հերթեր:

Հենց Գյումրիում  վարչապետը հանձնարարել է ավտոմաքսատան աշխատանքները կազմակերպել շուրջօրյա: 

Վարչապետի հանձնարարությամբ՝ ՊԵկ նախագահի հրամանով որոշում է կայացվել, որ Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա ռեժիմով՝ մինչև դեկտեմբերի 31-ը: