27 Հունիս 2018
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող 10 հավաստագիր է շնորհել բիզնեսին
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հունիսի 27-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 10 տնտեսվարողի:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 84 տնտեսվարող, որոնցից 64-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 5 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

 

1. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2. «ՖԱՐՄԱ -ԿԱՐ» ՍՊԸ
3. «ԳԻՇԱՐ» ՍՊԸ
4. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
5. «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ
6. «ՊՐԵՄԻՈՒՄ ԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ ՓԲԸ
7. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
8. «ԼԵԳԱԼ ԸՆԴ ՖԱՅՆԵՆՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ
9. «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ
10. ԿԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՁ