Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4 Գյուղատնտեսական ապրանքների վաճառքի դեպքում կարող է արդյոք ՀԴՄ չկիրառել: Անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի զ ենթակետի, ըստ որի կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի մասով:
 Հոդված 3 Ապահովագրական գործունեության համար պարտադիր է արդյոք ՀԴՄ կիրառումը: Անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, ըստ որի օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (ներառյալ` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:
 Հոդված 11Արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների մուտքագրումը խախտելու դեպքում, ենթարկվում է արդյոք պատասխանտվության: Հսկիչ- դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ  գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարող անհատ  ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային  մեքենաների  կիրառման   և հսկիչ- դրամարկղային մեքենաների  միջոցով   դրամական   հաշվարկների    կանոնները չպահպանելու դեպքում  կրում  են  օրենքով   սահմանված  պատասխանատվություն («Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված):
 Հոդված 4Եթե ՀԴՄ-ով հետ վերադարձ է ձևակերպվել ինչ տեղեկություն պետք է ներկայացվի հարկային տեսչություն: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 26.08.2004թ  «ՀԴՄ-ների շահագործման կանոնները հաստատելու մասին»  N 1325-Ն որոշման դրույթներով, որի 20-րդ կետի «է» ենթակետի համաձայն` կազմակերպությունները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ, յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանք` համաձայն N 9 ձևի:
 Հոդված 4Պահեստի համար թույլատրվում է ՀԴՄ գրանցել, եթե այնտեղից իրականացվում է մանրածախ վաճառք: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է: Առևտրի օբյեկտներին ներկայացվող պահանջները սահմանված են «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով:
 Հոդված 5, 6 Քանի աշխատանքային օրում է կատարվում հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցումը: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 26.08.2004թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման մասին» N1325-Ն որոշմամբ,մասնավորապես այդ որոշման հավելվածի 2-րդ բաժնով:
 Հոդված 4 Եթե վարսավիրական գործունեությունը «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից դառնում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, ապա ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է: Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հարցերը կանոնակարգվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է:
 Հոդված 4 Շրջիկ առևտրի դեպքում ՀԴՄ-ի գրանցումը ինչպես է կատարվում: Անհրաժեշտ է ղեկավարվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների  կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով, ըստ որի գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ, մասնավորապես` ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի գործունեության տեսակների մասով:
 Հոդված 4ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս ինչպես պետք է վարվի պատասխանատու անձը:  Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 26.08.2004 թ-ի N 1325-Ն «Հսկիչ-դրակարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին»  21-րդ կետի դրույթներով, համաձայն որի` ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իրավասու ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձն անհրաժեշտության դեպքում տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կենտրոն) ներկայացնում է հայտ` համաձայն N 4 ձևի` անսարքության վերացման համար` հայտի մեկ օրինակը ներկայացնելով հարկային տեսչություն: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է: 
 Հոդված 7Ցանկանում է էլ.եղանակով ուղարկել ՀԴՄ ֆիսկալ հաշվետվությունը, սակայն բացի իր ներկայումս շահագործվող ՀԴՄ-ից նշված են նաև գրանցումից հանված ՀԴՄ-ները:  ՀԴՄ ֆիսալ հաշվետվության ներկայացման ծրագրում շահագործումից հանված ՀԴՄ-ները պահպանվել են ՀԴՄ-ների ցանկում ճշտված տեղեկություններ ներկայացնելու հնարավորության ապահավման համար:
Prev12345Next