Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 11Սեպտեմբերի 22-ին ՀԴՄ կիրառման կանոնների ճշտության ստուգման արդյունքում տուգանվել է սակայն սահմանված ժամկետում չի վճարել տուգանքը:   «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի վերջին պարբերության դրույթներով` հոդվածով սահմանված տուգանքը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում, կրկնապատկվում է:
 Հոդված 4Պարտադիր է արդյոք ՀԴՄ կիրառումը պլաստիրկ քարտերի կիրառման դեպքում:  «Հսկիչ-դրակարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
 Հոդված 4Արդյոք վճարային տերմինալներով կոմունալ վաճարումներ կատարելիս պետք է տրամադրվի ՀԴՄ կտրոն::  Վճարային տերմինալներով կոմունալ վաճարումների ընդունման դեպքում Հսկիչ-դրակարկղային մեքենա չի կիրառվում:
 Հոդված 7 Պարտադիր է արդյոք տեխնիկական պահանջներին բավարարող ցանցային կապի միջոցների առկայությունը նոր ՀԴՄ գրանցման դեպքում:   «Հսկիչ-դրակարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ե կետի 2-րդ պարբերության դրույթներով` 2011 թվականի մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող և օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ:
 Հոդված 4Կազմակերպությունը ցանկանում է իրականացնել ավիատոմսերի վաճառք, պարտադիր է արդյոք ՀԴՄ կիրառումը:  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ` ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառքի դեպքում:
 Հոդված 4ՀԴՄ-ը սխալ գումար մուտքագրելու դեպքում այդ գումարը պետք է ներառվի հասույթի գումարի մեջ:  Հսկիչ-դրակարկղային մեքենաների սխալ մուտագրված գումարը հասույթի մեջ չներառվելու համար անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության 26.08.2004թ-ի N 1325-Ն որոշման 20-րդ կետով:
 Հոդված 4Ուսումնական հաստատություններում ուսման վարձի վճարման համար ՀԴՄ մեքենաների կիրառումը պարտադիր է արդյոք  «Հսկիչ-դրամարկղյաին մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
 Հոդված 4 Ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերը կանխավճար ստանալու դեպքում ՀԴՄ կտրոն պետք է տրամադրի:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով,  համաձայն որի` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի  կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) ՀԴՄ կիրառումը պարտադիր է:
 Հոդված 4 Դեղատների ցանցը ցանկանում է վաճառել նորածինների համար նվեր քարտեր, երբ է տրամադրելու ՀԴՄ կտրոնը` քարտը տրամադրելիս, թե ապրանքները տրամադրելիս:
Անհրաժեշտ է ղեկավարվել  ՀՀ ԿԱ ՊԵԿ  16.08.2011թ. N 36 պաշտոնական  պարզաբանաման դրույթներով, համաձայն որի` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարային քարտերի միջոցով կամ դրանցից տարբերվող այլ քարտերի միջոցով (օրինակ` «Նվեր» քարտ, «Կուտակային» քարտ և այլն) իրականացված դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է»:
 Հոդված 10, Հոդված 11 ՓՄՁ-ների համար ՀԴՄ-ի տուգանքի չափը:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը սահմանվում է օրենքի 3-րդ գլխով:
Prev12345Next