Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4 Բնակչությանը նոտարական ծառայություններ մատուցելիս դրամական հաշվարկների դեպքում ՀԴՄ կիրառումը պարտադի՞ր է: Համաձայն «ՀԴՄ-ների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Համաձայն նույն օրենքի 5.1-րդ հոդվածի նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով:
 Հոդված 7 Տնտեսավարող սուբյեկտը կիրառում է ցանցային ՀԴՄ: Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ պ՞ետք է ներկայացնել, թե՞ ոչ: Այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են առևտրի իրականացման վայրերում և ունեն տեղադրված ցանցային ՀԴՄ-ներ, որոնց միջոցով հարկային մարմին են ուղարկում հuկիչ-դրամարկղային մեքենաների կողմից oրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը «Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ» տեղեկություն չեն ներկայացնում:
 Հոդված 7 2011թ. մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունը ի՞նչ տեխնիկական պահանջ ունեցող ՀԴՄ է պարտավոր կիրառել: Համաձայն «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, 2011թ. մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունը պարտավոր է կիրառել պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող և օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող ՀԴՄ:
 Հոդված 4 Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար պարտադի՞ր է ՀԴՄ-ի կիրառումը: Համաձայն «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
 Հոդված 4 Ավտոկանգառների համար պարտադի՞ր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը: «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
 Հոդված 5, Հոդված 6 Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում ՀԴՄ-երի գրանցումը և շահագործումը: ՀԴՄ-ների գրանցման և շահագործման հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 26.08.2004թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N1325-Ն որոշմամբ:
 Հոդված 11 2010թ-ի ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքում տուգանքի ինչպիսի՞ չափ է սահմանված: «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված 2-րդ կետի, ՀԴՄ գրանցման կարգի և/կամ շահագործման կանոնների խախտմամբ ՀԴՄ կիրառման համար կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերերը տուգանվում են 150.0հազ.դրամի չափով (առաջին անգամ): Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում նշված խախտումն առաջին անգամ կրկնվելու դեպքում կազմակերպությունը կամ ԱՁ-ն տուգանվում է 300.0հազ դրամի չափով և գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով, երկրորդ և ավելի անգամ կրկնվելու դեպքում կազմակերպությունը կամ ԱՁ տուգանվում է 600.0հազ դրամով գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: 
Prev12345Next