Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունն երբ է համարվում հարկային մարմնի կողմից ընդունված: Համաձայն «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի արտահանվող ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հարկային մարմնի կողմից ընդունված է համարվում օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը միաժամանակ հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը:
 Հոդված 5Եթե ԵՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող ԱԱՀ վճարողը իր հաշվառման վայրի հարկային մարմին սահմանված ժամկետում չի ներկայացնում արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչ պարտավորություն է առաջանում «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն օրենքով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում արտահանված ապրանքների՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքի նկատմամբ առաջադրվում է ԱԱՀ՝ 20 տոկոս դրույքաչափով:
 Հոդված 5Եթե ԵՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող շրջանառության հարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային մարմին սահմանված ժամկետում չի ներկայացնում արտահանման գործարքների մասով արտահանման հարկային հայտարարագիրը և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը,ինչ պարտավորություն է առաջանում Շրջանառության հարկ վճարողների կողմից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների մասով արտահանման հարկային հայտարարագիրը և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ԱԱՀ չի առաջադրվում, քանի որ շրջանառության հարկ վճարողների համար ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մասով հաշվարկվում է շրջանառության հարկ` «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով:
 Հոդված 6Եթե ԵՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին սահմանված ժամկետում չի ներկայացնում արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և առաջադրվել է ԱԱՀ` 20 տոկոս դրույքաչափով, որն է համարվում նշված հարկային պարտավորության ծագման օր: «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն նախատեսված  հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը:
 Հոդված 4Եթե արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում արտահանման հարկային հայտարարագիրը, սակայն չի ներկայացնում ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը, ապա որ դեպքում հարկային մարմինը կարող է արտահանողի ներկայացրած դիմումի հիման վրա արտահանման գործարքի գծով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավոր համարելու մասին որոշում ընդունել։ «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հարկային մարմինը կարող է արտահանման գործարքի գծով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավոր համարելու մասին որոշում ընդունել, եթե հարկային մարմնում առկա է ներմուծման պետության հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տրված հավաստումն այն մասին, որ ներմուծման գործարքի գծով անուղղակի հարկերն ամբողջությամբ վճարված են։
 Հոդված 5Եթե ԵՏՄ ապրանքներ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին սահմանված ժամկետում չի ներկայացրել արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և առաջադրվել է ԱԱՀ-ի պարտավորություն, չվճարված հարկերի գումարների նկատմամբ հաշվարկվել են տույժեր: Սահմանված ժամեկտի ավարտից հետո նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում առաջադրված ԱԱՀ-ի պարտավորությունը և հաշվարկված տույժերը ինչ են լինում, եթե դեռ հարկ վճարողը նշված պարտավորությունները դեռ չի մարել: «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն առաջադրված և դեռևս չվճարված ԱԱՀ-ի գումարների գծով պարտավորությունն այդ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող օրը դադարում է, իսկ նախատեսված տույժերը վերահաշվարկման, հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա չեն:
 Հոդված 6ԵՏՄ անդամ պետություններից ալկոհոլային խմիչքներ ներմուծելիս հաշվարկված ակցիզային հարկի գումարը ներառվում է արդյոք ԱԱՀ-ի հարկման բազայում: «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը։
 Հավելված 7Անհատ ձեռնարկատերը իրականացնում է անշարժ գույքի առուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեություն, չունի վարձու աշխատողներ, ինչպես է հաշվարկվում արտոնագրային վճարը:  06.11.2013թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի «Անհատ ձեռնարկատերեի կողմից  իրականացվող անշարժ գույքի առքուվաճառքի  կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման վերաբերյալ» N8 պաշտոնական պարզաբանման համաձայն  անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնուրույնաբար (առանց այլ աշխատողների) անշարժ գույքի առուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճարի հաշվարկման համար ելակետային տվյալը որոշելիս անհատ ձեռնարկատերը համարվում է մեկ աշխատող: 
Prev12Next