Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 3Եթե կազմակերպությունը ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում իրականացնում է կաթնամթերքի արտադրություն և արտադրական տարածքը վարձակալել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից, պարտավոր է արդյոք վերջինիս վարձավճար վճարելիս եկամտային հարկը պահել և փոխանցել ՀՀ պետական բյուջե: «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:
 Հոդված 3Եթե շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում իրականացնում է սեղմված բնական գազի առք ու վաճառք, ապա ունի որևէ հարկային արտոնություն: «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն  սահմանամերձ համայնքների վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից:
 Հոդված 3Եթե շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերը ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում խանութի միջոցով իրականացնում է առք ու վաճառք ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ որոշ կազմակերպություններին, արդյոք բոլոր եկամուտների մասով ազատվում է շրջանառության հարկից: «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն  սահմանամերձ համայնքների վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից
 Հոդված 3Եթե ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում արտադրական գործունեություն իրականացնող ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունը ԱԱՀ-ի գծով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացրել իր գրանցման վայրի հարկային մարմին, ապա հետագայում կարող է օգտվել այդ արտոնությունից «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության  կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի օտարման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հետագա հաշվետու ժամանակաշրջաններում չեն կարող օգտվել նշյալ արտոնությունից:
 Հոդված 3ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում գարեջրի արտադրությամբ զբաղվող ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կողմից գարեջրի օտարման գործարքներն ազատվում են արդյոք ավելացված արժեքի հարկից: «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից:
 Հոդված 5Եթե ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում գործունեություն իրականացնող կազմակերպության մոտ տարվա ընթացքում առաջին անգամ արձանագրվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա ինչ պատասխանատվություն է սահմանված: «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ եթե ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա տարվա ընթացքում առաջին խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը:
 Հոդված 5Եթե ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում գործունեություն իրականացնող կազմակերպության մոտ տարվա ընթացքում երկրորդ անգամ արձանագրվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա ինչ պատասխանատվություն է սահմանված: «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, եթե ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա տարվա ընթացքում երկրորդ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ  օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, և համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից և շահութահարկից (եկամտային հարկից) ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:
 Հոդված 3 ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեությունը ազատվում է արդյոք արտոնագրային վճարից «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն  «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից:
 Հոդված 3ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում շրջանառության հարկ վճարող համարվող արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպությունը արտադրանքը (ակցիզային հարկով չհարկվող) համայնքի վարչական սահմաններից դուրս իրացնելու դեպքում այդ եկամուտների մասով ազատվում է արդյոք շրջանառության հարկից «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեություն է համարվում ցանկում ներառված համայնքների վարչական սահմաններում` տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` ցանկում ներառված սահմանամերձ համայնքների վարչական սահմաններում, թե դրանցից դուրս: