Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 352Ֆիզիակական անձը որպես ուղեկցող բեռ ցամաքային տրանսպորտով արտահանում է իր երաժշտական գործիքը: Ինչ սահմանափակում է գործում ուղեկցող բեռի տեղափոխման դեպքում: «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եվ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի Հավելված 3-ի համաձայն` առանց մաքսային վճարումների կատարման ուղեկցող ուղեբեռով անձը կարող է որպես անձնական օգտագործման ապրանք, որոնք տեղափոխվում են ոչ օդային տրանսպորտով, տեղափոխել ապրանքներ, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1500 եվրոյին համարժեք գումարը և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը:
 Հոդված 352Օդային տրանսպորտով որպես ուղեկցող բեռ ներմուծում է կոշիկ: Որպեսզի առանց մաքսային վճարների վճարման տեղափոխի այն, ինչ բնաիրային չափեր են սահմանված կոշիկի համար: «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եվ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի Հավելված 3-ի համաձայն` առանց մաքսային վճարումների կատարման ուղեկցող ուղեբեռով անձը կարող է որպես անձնական օգտագործման ապրանք, որոնք տեղափոխվում են օդային տրանսպորտով, տեղափոխել ապրանքներ որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը: Առանձին ապրանքատեսակների գծով առկա սահմանաչափերին կարող է ծանոթանալ ՀՀ Կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշմամբ:
 Հոդված 80Կազմակերպությունը ցանկանում է ներմուծել արտադրական հաստոցներ: Ներմուծման ժամանակ կազատվի արդյոք մաքսատուրքից և ԱԱՀ-ից: Անհարժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի դրույթներով, որով սահմանված են, թե որ դեպքերում մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվում, և «Կազմակերպությունների եվ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով:
 Հոդված 215Որ ապրանքները տեղափոխելիս է կիրառվում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` մաքսային տարանցումը կիրառվում է հետևյալ ապրանքները տեղափոխելիս՝
1) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին.
2) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից ներքին մաքսային մարմին.
3) օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Մաքսային միության ապրանքները, եթե դա նախատեսված է սույն հոդվածի 5-րդ կետով, ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին.
4) օտարերկրյա ապրանքները՝ մեկ ներքին մաքսային մարմնից մեկ այլ ներքին մաքսային մարմին.
5) Մաքսային միության ապրանքները մեկնման վայրի մաքսային մարմնից մինչև ժամանման վայրի մաքսային մարմին Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով:
 Հոդված 232Մաքսային պահեստում «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների պահպանության դեպքում հնարավոր է արդյոք օգտագործել ապրանքները: Անհրաժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 232-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարել դրանց պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններ, այդ թվում՝ տեսազննել և չափել ապրանքները, տեղափոխել դրանք ժամանակավոր պահպանության վայրի տարածքում՝ պայմանով, որ այդ գործողությունները չեն հանգեցնի ապրանքների վիճակի փոփոխության, դրանց փաթեթվածքի և (կամ) նույնականացման միջոցների վնասման: Մաքսային մարմնի թույլտվությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կարող են կատարվել հավաքման պարզ գործողություններ, ինչպես նաև գործողություններ կապված՝ փորձանմուշների և նմուշների ընտրության հետ, ապրանքները վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար պատրաստման հետ՝ ներառյալ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, դրոշմավորումը, ապրանքային տեսքի բարելավման հետ կապված գործողությունները:
 Հոդված 281«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծվել է մեքենա: Սահմանված ժամկետի ավարտից հետո հնարավոր է արդյոք չարտահանել մեքենան «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Անհրաժեշտ է  առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է՝ մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները Օրենսգրքով նախատեսվող կարգով և պայմաններով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով:
«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է եզրափակվել՝ մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները  Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով որևէ այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:
 Հոդված 280Ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ինչ ժամկետ է տրամադրվում: Անհրաժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուի դիմումի հիման վրա՝ ելնելով այդ ներմուծման նպատակներից և հանգամանքներից, և չի կարող գերազանցել 2 (երկու) տարին՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, երբ ապրանքների առանձին կատեգորիաների համար՝ կախված Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծման նպատակներից, Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել ժամանակավոր ներմուծման ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Ընդ որում` ապրանքները մի քանի անգամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, այդ թվում՝ երբ որպես այդ մաքսային ընթացակարգի հայտարարատուներ են հանդես գալիս տարբեր անձինք, ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել նշված ժամկետը:
 Հոդված 282«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային վճարներ գանձվում են արդյոք: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն`Ժամանակավոր ներմուծված ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաև այդպիսի ազատման պայմանները՝ ներառյալ դրա վերջնաժամկետները, սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին համապատասխան:Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար չի տրամադրվում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաև նշված հոդվածով սահմանված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման պայմանները չկատարելու դեպքում, կիրառվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատում: 
 Հոդված 281,283«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծվել է ավտոմեքենա, որը սակայն ՀՀ տարածքում շահագործումից դուրս է եկել և չի կարող ետ տանել: Ինչ կարելի է անել: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն` «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է՝ մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները Օրենսգրքով նախատեսվող կարգով և պայմաններով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով:«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է եզրափակվել՝ մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով որևէ այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: Անհրաժեշտ է ղեկավարվել նաև Մաքսային միության մաքսային օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներով:
 Հոդված 210Ինչ մաքսային վճարներ են գանձվում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով տրանսպորտային միջոցները ներմուծելիս: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն` ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են հետևյալ պայմանների կատարման պարագայում՝
1) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարում, եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով սակագնային առանձնաշնորհումներ, արտոնություններ սահմանված չեն.
2) արգելքների և սահմանափակումների պահպանում.
3) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի ներկայացում: Մաքսատուրքի, մաքսավճարի, ԱԱՀ-ի և բնապահպանական վճարի դրույքաչափերին ծանոթանալու համար անհրաժեշտ է առաջնորդվել Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերով, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ժամկետներում ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, որոնց համար սահմանված են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով:
Prev123Next