Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 191Մաքսային հայտարարագիրը լրացնելիս սխալ է թույլ տվել: Հայտարարագիրը գրանցվել, և վճարումներն էլ իրականացվել են: Ինչպես կարող է ճշտում անել հայտարարագրում: Անհրաժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը մաքսային մարմնի թույլտվությամբ և հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա՝ պահպանելով նշված հոդվածով նախատեսված պայմանները: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների և լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:
 Հոդված 355Ֆիզիակական անձը օդային տրանսպորտով արտահանում է կանխիկ գումար: Որքան գումար տեղափոխելու դեպքում գրավոր հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կառաջանա: «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման եվ հայտարարագրման» կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 29 հուլիսի 2005 թ.N 386-Ն որոշման համաձայն` Ֆիզիկական անձինք 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի չափը գերազանցող արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) և գանձապետական տոմսերի, ինչպես նաև ճանապարհային չեկերի՝ Մաքսային միության մաքսային սահմանով միանվագ ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչև դրամական գործիքները և կամ ճանապարհային չեկերը մաքսային հսկողության ներկայացնելը ամբողջ գումարի մասով գրավոր կերպով հայտարարագրել՝ ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
 Հոդված 308Որ ապրանքների դեպքում է արգելվում կիրառել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգը:
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 308-րդ հոդվածի համաձայն` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով չեն կարող ձևակերպվել ապրանքների հետևյալ կատեգորիաները.
1) մշակութային, հնագիտական, պատմական արժեքներ.
2) կենդանիներ և բույսեր, որոնք դասվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող տեսակներին, դրանց մասերը և ածանցյալները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց ոչնչացումը պահանջվում է համաճարակի, կենդանահամաճարակի և կարանտինային օբյեկտների տարածման կանխարգելման նպատակով.
3) մաքսային մարմինների կողմից՝ որպես գրավի առարկա ընդունված ապրանքներ՝ մինչև գրավի հետ կապված հարաբերությունների դադարեցումը.
4) առգրավված ապրանքներ կամ ապրանքներ, որոնց վրա արգելանք է դրված, այդ թվում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրեղեն ապացույցներ հանդիսացող ապրանքներ.
5) այլ ապրանքներ, որոնց ցանկը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
 Հոդված 281Վրաստանի քաղաքացին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Վրաստաից ՀՀ է ներմուծել իր անձնական ավտոմեքենան 15 օր ժամկետով: Կարող է արդյոք մեքենան 15 օրից ավել գտնվել ՀՀ-ում,երբ պետք է այն արտահանվի: «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եվ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի 3-րդ հավելվածի համաձայն`անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ այդ տարածքում կարող են գտնվել իրենց ժամանակավոր, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի գտնվելու ընթացքում (հայտարարատուի գրավոր դիմումով՝ ժամանակավոր ներմուծման 15 օր ժամկետը կարող է մաքսային մարմնի կողմից երկարաձգվել նշված ժամկետի սահմաններում): Իսկ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն` «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է՝ մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները Օրենսգրքով նախատեսվող կարգով և պայմաններով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով:
 Հոդված 28,29Եթե կազմակերպությունը ցանկանում է ընդգրկվել մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում, ինչ պայմանների պետք է բավարարի: Անհրաժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 28, 29-րդ հոդվածների դրույթներով:
 Հոդված 192Ինչպես կարող է չեղյալ ճանաչել լրացված մաքսային հայտարարագիրը: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն` հայտարարատուի գրավոր դիմումով՝ օտարերկրյա ապրանքների մասին գրանցված մաքսային հայտարարագիրը կարող է նրա կողմից չեղարկվել նախքան մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշման ընդունումը, իսկ հայտարարատուի գրավոր դիմումով՝ Մաքսային միության ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը կարող է չեղարկվել նախքան ապրանքների փաստացի մեկնումը Մաքսային միության մաքսային տարածքից, այդ թվում՝ ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելուց հետո:
 ՀՀ Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N447-Ն որոշումԿազմակերպությունը ԵՏՄ անդամ պետություններ ապրանքներ է արտահանում: Փոխադարձ առևտրի վիճակագրական ձևը ինչ ժամկետում է ապրտավոր ներկայացնել մաքսային մարմին: ՀՀ Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և ՀՀ ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու ՀՀ և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադրաձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատեու մասին» N447-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ մասի համաձայն` վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմին ոչ ուշ, քան ապրանքների առաքման ամսվան հաջորդող ամսվա 10-ը: 
 ՀՀ Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N447-Ն որոշումԿազմակերպությունը ԵՏՄ անդամ պետություններից ապրանքներ է ներմուծում ՀՀ: Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրական ձևը որ մարմին է ներկայացնում և ինչ եղանակով: ՀՀ Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և ՀՀ ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու ՀՀ և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադրաձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատեու մասին» N447-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ մասի համաձայն` վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմին` էլեկտրոնային ձևով` www.trade.gov.am կայքի միջոցով:
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի N386-Ն որոշումՖիզիկական անձը ինչ չափով կանխիկ գումար կարող է արտահանել ՀՀ տարածքից: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը հատատելու և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշման համաձայն` ֆիզիկական անձինք կարող են առանց հայտարարագրման իրենց հետ Մաքսային միության մաքսային սահմանով միանվագ ներմուծել կամ արտահանել մինչև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի չափով արժութային արժեքներ (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) և գանձապետական տոմսեր, ինչպես նաև ճանապարհային չեկեր:
Prev123Next