Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 34 Աշխատանքային պայմանագրով աշխատող աշխատողից ժամանակին չեն պահել հարկի գումարները: Կարո՞ղ է գործատուն վարձու աշխատողից պահել չգանձված հարկի գումարները:
Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի, գործատուները աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավել, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:
Հարկերի սահմանված չափից ավել գանձված գումարները վարձու աշխատողներին վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում սահմանված չափից ավել գանձման օրվան հաջորդող երեք տարվա համար: Սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկ վճարողի դիմումը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:
 Հոդված 16 Ի՞նչ է հարկային պարտավորությունը և ի՞նչ է հարկերի գծով ապառքը: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, հարկային պարտավորությունը հարկերի` այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված`հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումն է, իսկ ապառքը, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հավելվածի, սահմանված ժամկետում չկատարված հարկի վճարման պարտավորությունն է:
 Հավելված 3 Կազմակերպությունը հաշվետվությունը ուղարկել է հարկային տեսչություն փոստով` ոչ պատվիրված նամակով: Կարո՞ղ է արդյոք հարկային տեսչությունը հետ վերադարձնել հաշվետվությունը: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենք 3-րդ հավելվածի, հարկ վճարողները կարող են հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնել միայն պատվիրված նամակով:
 Հոդված 15.1 Կազմակերպության շրջանառությունը 2009թ-ին գերազանցել է 100.0 մլն դրամը: Ո՞ր ամսից է սկսվում կազմակերպության համար պարտադիր էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը: «Հարկերի մասին» ՀՀ օրենք 15.1-րդ հոդվածին համապատասխան, 2010 թվականի հուլիսի 1-ից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը պարտադիր է նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող կազմակերպությունների համար:
 Հոդված 8 Ե՞րբ է կատարվում հարկի դրույքաչափի փոփոխություն: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում` հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան սահմանված չէ:
 Հոդված 17.1 Ո՞վքեր են հարկային մարմնի ներկայացուցիչները: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի, հարկերի հաշվարկման և վճարման համար սահմանված կարգի ու հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հարկային հսկողություն իրականացնելու նպատակով նույն հոդվածով սահմանված դեպքերում ու կարգով վերադաս հարկային մարմինը հարկ վճարողի մոտ նշանակում է հարկային մարմնի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ): Հարկային մարմնի ներկայացուցիչը հարկ վճարողի մոտ ընթացիկ հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողն է:
 Հավելված 2 Ի՞նչպես կարելի է ձեռք բերել Էլեկտրոնային թվային ստորագրություն: Էլեկտրոնային ստարագրություն կարելի ստանալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգի համաձայն: Էլեկտրոնային տորագրություն ձեռք բերելու համար պետք է այցելել www.esign.am կայքը, լրացնել համապատասխան հայտը և ուղղարկել այն support@esign.am հասցեին: Ցանկացած բանկում փոխանցել 15000 դրամ կայքում նշված հաշվեհամարին` մեկ ստորագրության համար և այցելել «ԷԿԵՆԳ» ՍՊԸ, որը գտնվում է Խորենացու 7ա հասցեում: Ստորագրությունը ստանալուց հետո անհրաժեշտ է պայմանագիր կնքել ՊԵԿ-ի հետ: Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են` հարկ վճարողի գրանցման վկայականի պատճենը, պայմանագիրը կնքող անձի անձնագիրը, սոցիալական քարտը և դրանց պատճեները, էլեկտրոնային կրիչի միջոցով հաշվետվություն ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը:
 Հոդված 15 Կազմակերպությունը ցանկանում է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել: Ինչպե՞ս պետք է վարվի: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի և « Հարկ վճարողների կողմից գործունեություն չիրականացնելու դեպքում հարկային մարմին հաշվարկների, հաշվետվությունների և հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ» ՀՀ ԿԱ ՊԵԿ 30.09.2008թ. Թիվ 9 պաշտոնական պարզաբանման, կազմակերպությունը հաշվառման վայրի հարկային տեսչություն պետք է ներկայացնի հայտարարություն գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ:
 Հոդված 6 Ո՞վ է հարկային գործակալը: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը: 
 Հոդված 8 Ե՞րբ է կատարվում հարկի դրույքաչափի փոփոխություն: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում` հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան սահմանված չէ: