Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 15.1Եթե 2013թ-ի չորրորդ եռամսյակին կազմակերպությունը գերազանցել է ավելացված արժեքի հարկի շեմը, ապա չորորդ եռամսյակի շրջանառության հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կարող է թղթային եղանակով ներկայացնել: «Հարկերի  մասին» ՀՀ օրենքի 15.1-րդ հոդվածի համաձայն էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը 2012 թվականի հունվարի 1-ից պարտադիր է նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:
 Հոդված 15.12016թ. հունվարի 1-ից պարտադիր է արդյոք էլեկտրոնային եղանակով դուրս գրել առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15.1 հոդվածի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
 Հոդված 30.2Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկ վճարողի բանկային հաշիվների վրա դրված արգելանքը որ դեպքերում է հանվում:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի համաձայն սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է՝
1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն.
2) հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության դադարման կամ  օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձման դեպքում.
3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության դադարման վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.
4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:
 Հոդված 28.5Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց գործունեության իրականացման հասցեում սահմանված ձևի հայտարարություն չփակցնելու դեպքում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 28.5-ով սահմանված պատասխանատվություն կիրառվում է արդյոք: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 28.5-ի` օրենքի 15 հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով` 100 հազար դրամի չափով: 
 Հավելված 1Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները ինչ ժամկետում են վերադարձվում հարկ վճարողին: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:
 Հավելված 3Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված ծախսերը ով է կատարում: Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:
 Հավելված 3Եթե հարկ վճարողը փոստով ուղարկված հաշվետվությունը իր հաշվառման հարկային մարմնի փոխարեն այլ հարկային մարմին է ներկայացրել, ինչ ընթացք է տրվում դրան, հարկային մարմնի կողմից համարվում է արդյոք այն ընդունված: Հարկ վճարողների կողմից իրենց հաշվառման հարկային մարմնի փոխարեն այլ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները հարկային մարմնի կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձի գրությամբ վերադարձվում են հարկ վճարողին փոստի միջոցով կամ առձեռն` հարկ վճարողի կողմից հաշվետվությունների հետստացման վերաբերյալ ստորագրությամբ:
 Հավելված 4Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ ապրանքների տեղափոխումը ինչ ուղեկցող փաստաթղթերով է իրականացվում: Մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով:
 Հոդված 24Հարկային մարմին ներկայացվող հաշվարկը հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում օրենքով սահմանված տուգանքի հաշվարկումը երբ է դադարում: Սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:
 Հոդված 16.1Կարող է արդյոք հարկ վճարողը մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը հարկային հաշվարկները ներկայացնել: Հարկային մարմին հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ հարկ վճարողի լուծարման, ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի հաշվարկների):