Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 30.2Եթե չկատարված հարկային պարտավորության վճարումը ապահովելու նպատակով հարկային մարմնի կողմից հարկ վճարողի բանկային հաշվի վրա արգելանք է դրվել, ինչպես կարող է հարկ վճարողը հարկային պարտավորությունը մարելու նպատակով պետական բյուջե փոխանցում կատարել: Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:
 Հոդված 30.2Եթե չկատարված հարկային պարտավորության վճարումը ապահովելու նպատակով հարկային մարմնի կողմից արգելանք է դրվել, հարկ վճարողի բոլոր բանկային հաշիվների վրա է դրվում այն, թե եթե մի հաշվի գումարը ապահովում է պարտավորության չափը կարող է մյուսների վրա չդրվել: Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, և արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առևտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առևտրային բանկերին և հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Եթե որևէ առևտրային բանկ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: 
 Հոդված 16.1Կազմակերպության լուծարման դեպքում ինչ ժամկետում պետք է ներկայացնել հաշվետվությունները "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 16.1 հոդվածի համաձայն հարկ վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:
 Հոդված 15.1ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը կարող է արդյոք 2016թ. թղթային տարբերակով հաշիվ ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ից ազատված գործարքի համար: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15.1 հոդվածի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
 Հոդված 30.1Եթե 2015թ. ստուգմամբ արձանագրվում է, որ 2010թ.կանխիկ վճարումը դրամարկղային գրքում չի գրանցվել, կարող է արդյոք պատասխանատվություն կիրառվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1 հոդվածի համաձայն հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո: Իսկ նույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն հարկային օրենսդրությունը բաղկացած է "Հարկերի մասին"  օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից:
 Հոդված 6.1Համատեղ գործունեություն իրականացնելու դեպքում ինչ ժամկետում պետք է ներկայացնել հարկերի հաշվարկման և վճարման պարտավորությունը ստանձնելու մասին հայտարարությունը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6.1 հոդվածի համաձայն համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող անձը մինչև համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:
 Հոդված 6.1Եթե համատեղ գործունեություն իրականացնողները այդ գործունեությունից եկամուտներ են ստացել և հարկերի հաշվարկման և վճարման պարտավորությունը ստանձնելու մասին հայտարարությունը ժամանակին ներկայացված է, ապա արտացոլում են արդյոք իրենց համապատասխան հաշվարկներում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6.1 հոդվածի համաձայն համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով առաջացող հարկային պարտավորություններին վերաբերող` հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը, տեղեկությունները ներկայացվում են հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, որոնցում արտացոլվում են անմիջականորեն ինչպես նրա, այնպես էլ համատեղ գործունեության ընդհանուր ցուցանիշները (արդյունքները):
 Հոդված 16.1Հաշվետու ժամանակաշրջանի համար ճշտված հաշվետվություն լրացնելու ժամանակ լրացման մասում ճշգրտման վանդակ չկա, ինչպես ներկայացնել հաշվետվությունը: Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16.1 հոդվածի դրույթներով, համաձայն որի` hաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների, հաշվեկշիռների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը և դրանից հետո ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից, հաշվեկշիռներից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ), իսկ մյուսները` ճշտված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ):
 Հոդված 28.5Ինչ պատասխանատվություն է սահմանված «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները կազմակերպության կողմից չփակցնելու համար: Սույն օրենքի 15 հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով` 100 հազար դրամի չափով:
 Հոդված 25Եթե շրջանառության հարկ վճարողը միաժամանակ զբաղվում է առք ու վաճառքով և ծառայությունների մատուցմամբ և նրա մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտում է արձանագրվել, կարող է արդյոք ճշտել հաշվետվությունը ծառայության մասով: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությամբ խախտում կատարած հաշվետու ժամանակաշրջանների համար շրջանառության հարկի ճշտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել: