Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 16.1Կազմակերպության գործունեությունը դադարեցված է, այժմ այն պետք է լուծարվի, որ հաշվետվություններն են համարվում լուծարային:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16.1 հոդվածի դրույթներով, որի համաձայն` հարկ վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել:

 Հոդված 26«Հարկերի մասին»ՀՀ օրենքի 26 հոդվածի դրույթները տարածվում են արդյոք հարկային մարմնի կողմից արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26 Հոդվածը չի կիրառվում սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ`գործունեության այդ մասով,բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների ,որոնց լիցենզիայի գործունեությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
 Հավելված 4 Շուկայից առանց հիմնավորող փաստաթղթի ապրանքների ձեռքբերման դեպքում մինչև կազմակերպության պահեստ այդ ապրանքների տեղափոխումը արդյոք պետք է իրականացվի ուղեկցվող համապատասխան փաստաթղթով և գրանցվի առաքման գրքում: Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի դրույթներով, մասնավորապես` կարգի 3-րդ կետի համաձայն ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է նույն կետով սահմանված ուղեկցող փաստաթղթերով: Միաժամանակ, անփաստաթուղթ ապրանքի մասով նույն կարգի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա, անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից:
 Հավելված 4 Եթե ապրանք ձեռք բերողին տրամադրվել է ՀԴՄ, իսկ ապրանքի առաքումը կատարվել է հաջորդ օրը, ապա պետք է լրացվի նոր ուղեկցող փաստաթուղթ, որն էլ ենթակա է գրանցման առաքման գրքում: Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի դրույթներով: Մասնավորապես նույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված են ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը իրականացնելիս կիրառվող` ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերին ներկայացվող պահանջները: Միաժամանակ, նույն կարգի 6-րդ և 11-րդ կետերի համաձայն հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելիս գրանցման գրքում պարտավոր է կատարել համապատասխան գրանցումներ   մինչև ապրանքների փաստացի առաքումը կամ տեղափոխումը` ուղեկցվող յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին, ըստ առաքման կամ տեղափոխման հաջորդականության:
 Հոդված 15 Կարելի է արդյոք հաշվետվությունը փոստային տարբերակով ուղարկել հարկային տեսչություն: Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հավելվածով, որը սահմանում է հաշվետվությունները, հաշվարկները հարկային մարմին փոստային եղանակով ներկայացնելու կարգը: Միաժամանակ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նույն օրենքի 15.1-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներին:
 Հոդված 30 Եթե կազմակերպությունն ունի չմարված հարկային պարտավորություններ արդյոք հարկային մարմնի կողմից տվյալ կազմակերպության գույքի և բանկային հաշվի վրա կալանք կարող է դրվել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, որի 30.2-րդ հոդվածով սահմանված դրույթներով, համաձայն որոնց գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Ընդ որում, Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում:  Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:
 Հավելված 4 Եթե կազմակերպությունը ապրանքները տեղափոխումն է մեկ այլ կազմակերպություն վերամշակման համար, այնուհետև այնտեղից ապրանքները պետք է տեղափոխվեն մաքսատուն, ապա այս դեպքում ով պետք է իրականացնի տեղափոխումը: Առաջարկվել է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի դրույթներով:
 Հավելված 4 Եթե կազմակերպության օֆիսը գտնվում է Երևանում, որտեղից էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում հարկային հաշիվ, իսկ ապրանքը Սևանի պահեստից առաքվում է գնորդին, և հնարավորություն չկա դուրս գրված հարկային հաշվի լուսապատճենը տրամադրել առաքիչին, ապա դա չի դիտարկվի առանց ուղեկցող փաստաթղթի առաքում: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն`ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում ուղեկցող փաստաթղթերով: Տեղեկացվել է, որ եթե էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվը դուրս է գրվել, որում հստակ նշված է, թե որտեղից է իրականացվում ապրանքների առաքումը և որ հասցեով, ապա առաքման ժամանակ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշվի տպված, թղթային տարբերակի բացակայությունը չի կարող համարվել որպես ուղեկցող փաստաթղթի բացակայություն:
 Հավելված 4 Եթե մաքսազերծման վայրերից ապրանքները անմիջապես առաքվում են գնորդին, ապա ինչ կարգով պետք է իրականացվի առաքման գրքում գրանցումը: Առաջարկվել է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի դրույթներով: Մասնավորապես, կարգի 3-րդ կետին համապատասխան, ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետևյալ ուղեկցող փաստաթղթերով՝ հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված և տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր): Կարգի 6-րդ կետին համապատասխան, հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում (բացառությամբ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) պարտավոր է` նույն կարգին համապատասխան՝ վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում և ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ գրքերում:
 Հավելված 4Առաքման գիրքը ինչ գույնով պետք է լրացնել: Տեղեկացվեց, որ առաքման գրքի լրացման համար գրիչի գույն սահմանված չէ:
Prev1235678161718Next