Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 4Որտեղից կարելի է վերցնել առաքման գրքի գրանցման հայտի ձևը:  Հայտի ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ 23.01.2012թ. N12-Ն հրամանով: Հրամանը (hայտի ձևը) տեղադրված է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և հրապարակված է ՀՀԳերատեսչական Տեղեկագիր 2012.02.03/4(417) տեղեկագրում:
 Հավելված 4Արդյոք հիմնական միջոցի տեղափոխումը գրանցվում է առաքման գրքում: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 13-րդ կետին համապատասխան, գրքում գրանցման ենթակա չէ հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխումը:
 Հոդված 15.1Եթե կազմակերպությունը ԱԱՀ-ով աշխատում է իր դիմումի համաձայն և չի գերազանցում 58.35մլն դրամը, պարտադիր է էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվություների ներկայացումը:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին » ՀՀ օրենքով, համաձայն սույն օրենքի 15.1 հոդվածի 3-րդ կետի` էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը պարտադիր է հետևյալ ժամանակացույցին համապատասխան` 2012 թվականի հունվարի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:
 Հոդված 25Սահմանային չափերի վերաբերյալ կարող է արդյոք ճշտված տեղեկություններ ներկայացնել:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով, ըստ որի  Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 30.1-րդ հոդվածի սահմանափակումները:
 Հավելված 4Ապրանքների տեղափոխման համար ինչ ուղեկցող փաստաթղթեր են անհրաժեշտ:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետով  հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված և տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր):
 Հավելված 4Որն է հանդիսանում առաքման վայր  Անհրաժեշտ  է ղեկավարվել «Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով, ըստ որի առաքման վայր` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը.
 Հավելված 4Վերանորոգման ժամանակ ապրանքի տեղափոխումը ենթակա է արդյոք գրանցման առաքման գրքում   «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 13-րդ կետի համաձայն հարկ վճարողը գրքում չի գրանցում վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը:
 Հավելված 4Հարկային հաշիվները համարվում են ուղեկցող փաստաթուղթ թե ոչ:  Անհրաժեշտ  է  ղեկավարվել   «Հարկերի  մասին»  ՀՀ  օրենքի  4-րդ  հավելվածի 3-րդ  կետի  ա  ենթակետի   դրույթներով  համաձայն  որի  ՀՀ  տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետևյալ ուղեկցող փաստաթղթերով՝
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ  օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է օրենքով սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներով, իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով:
 Հավելված 4Եթե հդմ-ի կիրառումը պարտադիր է, արդյոք հարկ վճարողը պարտավոր է առաքման գիրք վարել:  Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 13 կետի 7-րդ ենթակետի դրույթներով,համաձայն որի` հարկ վճարողը գրքում չի գրանցում` օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով կատարված գործարքները, որոնց համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
 Հավելված 4Արագամաշ առարկաները պետք է արդյոք գրանցել առաքման գրքում:  Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետի, որի համաձայն` հարկ վճարողը գրքում չի գրանցում` հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխումը:
Prev1236789161718Next