Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 41 Միջպետական բեռնափոխադրման համար հաստատագրված վճարը որ գործակցով պետք է հաշվարկվի:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հաստատագրված վճարի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի դրույթներով, որի 2-րդ կետի համաձայն` բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
 Հոդված 7 Կազմակ-ը բեռնափոխադրման ծառայություններ է մատուցում և 2012թ.-ին դարձել է ԱԱՀ վճարող:Բեռնափոխ. Հաշիվներում առանձնացվում է ենթ. 1. Փոթի-Սադախլու 2.Սադախլու-Երևան Փոխադրման երթուղիները, որը չի ընդհատվում (բեռնափոխադրումը իրականացվում է ոչ ռեզ կազմակերպության կողմից Փոթիից մինչև Երևան ամբողջ երթուղում): Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի որ դրույքաչափն է գործում 0%, թե 20%:
Հարցը հստակեցման կարիք ունի: Եթե «բեռնափոխադրման ծառայություններ» վերաբերվում են  ավտոտրանuպորտային գործունեությունը, ապա «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «դ» ենթակետի համաձայն այն հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ է:
 Հոդված 39 Ինչպե՞ս է հաշվարկվում բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը:
Համաձայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի, ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-պատիկի չափով` դրամական արտահայտությամբ: Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով, իսկ ուղղիչ գործակիցները կապված են գոտիականության հետ:
 Հոդված 10 Ի՞նչ կարգով է կատարվում ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների ներկայացումը հարկային տեսչություն:
Համաձայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
 Հոդված 41 Բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումներ իրականացնելիս գոտիականության ո՞ր գործակիցն է կիրառվում հաստատագրված վճարի չափը որոշելիս, եթե գործունեությունը իրականացվում է ՀՀ-ի տարածքում:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 2-րդ կետի դրույթներով, որի համաձայն` Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
 Հոդված 15 Կազմակերպությունը հանդիսանում է հաստատատագրված վճար վճարող և շրջանառությունը չի գերազանցել 58.35 մլն դրամը: Կազմակերպությունը պ՞ետք է ներկայացնի հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, թե՞ ոչ:
Համաձայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (08.12.2010թ. ՀՕ-194-Ն), կազմակերպությունը հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն չի ներկայացնում:
 Հոդված 7 2010թ հունվարի 1-ից հաստատագրված վճարով չհարկվող գործունեության տեսակները ի՞նչ կարգով են հարկվելու հունվարի 1-ից հետո և պե՞տք է արդյոք կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվեն լրացուցիչ հայտարարություններ հարկման կարգի փոփոխության վերաբերյալ:
Գործունեության այն տեսակները, որոնք «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում 2010թ. հունվարի 1-ից դադարել են հարկվել հաստատագրված վճարով, հարկվելու են հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով (կհամարվեն ԱԱՀ վճարողներ կամ ԱԱՀ չվճարողները): Այս դեպքում հաստատագրված վճարով հարկման կարգի դադարեցման և հարկման կարգի փոփոխման մասին հայտարարություն չպետք է ներկայացվի:
 Հոդված 7 2010թ.-ի ընթացքում առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության, առևտրի իրականացման վայրում վաճառատեղերի միջոցով, իսկ առևտրի իրականացման վայրից դուրս կրպակների միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների համար ինչպիսի՞ հարկման ռեժիմ է նախատեսված:
01.01.2010թ.-ից նշված գործունեության տեսակները հարկվելու են ԱԱՀ-ով և Շահութահարկով (Եկամտահարկով)` ընդհանուր սահմանված կարգով:
Prev12Next