Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 38 Եթե աշխատողի եկամտահարկը ճիշտ չի պահել, ինչ պետք է անի, և արդյոք սահմանափակող ժամկետ գոյություն ունի, թե ոչ: Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի` հարկային գործակալի կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համաձայն, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:
 Հոդված 9 Եթե գործուղման դեպքում գիշերավարձի գումարը փաստաթղթով հիմնավորված չի, ապա տվյալ գումարը ենթակա է նվազաեցման գործուղման մեկնած ֆիզիկական անձի համախառն եկամտից: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետի և 16 ապրիլի 2001 թ. N 02/456 հրամանի 12.2.-ի համաձայան փոխհատուցման վճարներ են համարվում աշխատանքային պարտականությունները կատարելու համար գործատուների կողմից իրենց աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և չափերով տրվող փոխհատուցումները, մասնավորապես` գործուղման վճարները: Համախառն եկամտից նվազեցվում են ՀՀ տարածքում և ԼՂՀ գործուղվելու դեպքում ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող գործուղումների համար ՀՀ կառավարության 29.12. 2005 թ -ի N 2335-Ն որոշմամբ սահմանված գիշերավարձի և ճանապարհածախսի նվազագույն չափերը չգերազանցող գումարների սահմաններում գիշերավարձի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից, իսկ այդ չափերը գերազանցող գիշերավարձի և ճանապարհածախսի գումարները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում: Օտարերկրյա գործուղումների դեպքում գիշերավարձի փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը փոխհատուցվում են նշված որոշմամբ տվյալ երկրի համար սահմանված գիշերավարձի նվազագույն նորմայի 70% սահմաններում: 
 Հոդված 14 Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի համար եկամտահարկի հաշվարկի ժամանակ անձնական նվազեցում կատարվում է, թե ոչ: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամի չափով: Նշված վերաբերվում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարվող եկամուտների յուրաքանչյուր վճարման դեպքերին, ինչը ամրագրված է «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 23.2-րդ կետի «բ»  ենթակետում (Օրինակ 9):
 Հոդված 8 Եթե աշխատակիցը կամ աշխատակցի ընտանիքի որևէ անդամների մեկի մահվան դեպքում տրվում է գումար, տվյալ գումարներից եկամտահարկ հաշվարկվում է արդյոք: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ և ծախսեր): Նույն օրենքի 9-րդ հոդվածի « է» կետին համապատասխան նվազեցվող եկամուտների թվին դասվում են նաև աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով վճարվող օգնության գումարները:
 Հոդված 22Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա եկամուտ է վճարվում արտարժույթով. ինչպես կատարել եկամտահարկի հաշվարկը:  Օտարերկրյա քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց) հարկման առանձնհատկությունները սահմանված են <<Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով: Միաժամանակ տեղեկացվում է, որ <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն հարկերը վճարվում են ՀՀ դրամով և, եթե օտարերկրյա քաղաքացու կողմից նշված պայմանագրի շրջանակներում ծառայությունները մատուցվել են ՀՀ տարածքում, ապա ուշադրություն է պետք դարձնել նաև <<Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին>> ՀՀ օրենքով սահմանված պահանջներին:
 Հոդված 9-10 Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած շահաբաժիններից արդյոք եկամտահարկի պարտավորություն առաջանում է: Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետով և 10-րդ հոդվածի 1-ին մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որոնց հարկատուի (ֆիզիկական անձանց) համախառն եկամուտը նվազեցվում է ստացված շահաբաժինների չափով: Նշված օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը:
 Հոդված 6 Արդյոք խաղատներում ֆիզակական անձանց ստացած շահումները ենթակա են եկամտահարկով հարկման: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի «ե» ենթակետին համապատասխան խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները) դասվում են հարկատուի համախառն եկամուտների թվին: Ըստ նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի` նշված եկամուտները ենթակա չեն հարկման հարկային գործակալի (եկամուտ վճարողի) կողմից և դրանց հարկումը կատարվում է օրենքի 31-ևդ և 31.1-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան, եկամուտ ստացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա:
 Հոդված 31 Գործունեությունը դադարեցնելու դեպքում անհատ ձեռնարկատերը եկամտահարկի տարեկան հաշվետվությունը երբ պիտի ներկայացնի Գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերը եկամտահարկի տարեկան հաշվետվությունը ներկայացնում է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ), բացառությամբ օրենքի 31 հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքի, ըստ որի մինչև հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու և ՀՀ-ից մեկնելու դեպքում` վերջինս պարտավոր է հաշվարկը ներկայացնել ոչ ուշ, քան` մեկնելուց մեկ ամիս առաջ: Միաժամանակ, առաջարկվում է հաշվի առնել նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 30.09.2008թ. «Հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից գործունեություն չիրականացնելու դեպքում հարկային մարմնին հաշվարկների, հաշվետվությունների և հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ» N 9 պաշտոնական պարզաբանմամբ սահմանված դրությները:
  ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները եկամտահարկի և սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություններում որ մասում է ցույց տրվում Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Պետական եկամուտների նախարարության 16 ապրիլի 2001 թ. N 02/456 հրամանի 25.1 կետի դրույթներով, ըստ որի վարձու աշխատողներին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար այդ նպաստները հաշվարկվել են, սակայն հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում: Իսկ գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվությունում ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները լրացվում են աղյուսակ 3-ում:
 Հոդված 6 «Ա» անհատ ձեռնարկատերը «Բ» անհատ ձեռնարկատիրոջը վարձավճար է տալիս: Եկամտահարկի վճարման պարտավորությունը որ անհատ ձեռնարկատերն է կրում: Տվյալ դեպքում եկամուտ ստացող անհատ ձեռնարկատիրոջը անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանավծ դրույթներով`  վարձակալական գործարքից ստացված եկամուտները ներառելով հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկում: Միաժամանակ, վերջինս նույն օրենքի 29.1-րդ հոդվածին համապատասխան պարտավոր է կատարել նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարումներ: