Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 21 Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոններով ձեռք բերումների մասով ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պահելու՞ են արդյոք եկամտահարկ:
Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով: /«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդված/:
 Հոդված 31.2 Անհատ ձեռնարկատերերից` բանավոր. 2008 թվականի hունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կագին անցած անհատ ձեռնարկատիրոջ 2009 թվականի եկամտահարկի հաշվարկը կախվա՞ծ է արդյոք համախառն եկամտի չափից:
2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չեն կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից և ավելի` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար վերջնական գումարներ:
 Հոդված 3 Հայաստանի Հանրապետությունում «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ովքե՞ր են համարվում ռեզիդենտներ:
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:
 Հոդված 3 Հայաստանի Հանրապետությունում ովքե՞ր են վճարում եկամտահարկ:
Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
 Հոդված 17, Հոդված 18 Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկը աշխատավարձից:
Հարկային գործակալը ֆիզիկական անձին եկամուտներ վճարելիս այդ եկամուտներից իրականացնում է անձնական նվազեցում` ամսական 32500 դրամի չափով, այնուհետև մինչև 80000 աշխատավարձի դեպքում եկամտահարկ է հաշվարկվում հարկվող եկամտի 10%-ի չափով: 80000 դրամից ավել աշխատավարձի դեպքում եկամտահարկը հաշվարկվում է 8000 դրամին գումարած 80000 դրամը գերազանցող գումարի 20%-ը: 2 մլն  դրամից ավել աշխատավարձի դեպքում եկամտահարկը հաշվարկվում է 392000 դրամին գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 25%-ը(3.1.3 «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 17, 18 հոդվածներ):
 Հոդված 29 Ե՞րբ են Ա/Ձ-երը կատարում եկամտահարկի կանխավճարներ:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի, տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկերի կանխավճարներ` յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող կարող է եկամտահարկի հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել:
 Հոդված 11 Հանդիսանում են արդյո՞ք գյուղատնտեսական արտադրանք սունկը, ավելուկը, ալոճը, ուրցը, դաղձը: Համաձայն«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, գյուղատնտեuական արտադրանք է համարվում բույuերի կենuաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ uպառման համար uտացվող` հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույuերը, տեխնիկական մշակաբույuերը, պալարապտղային, բանջարային, բոuտանային մշակաբույuերը և փակ գրունտի արտադրանքը, դաշտային մշակման կերային մշակաբույuերը, կերարտադրության այլ արտադրանքը, պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը, ծառերի և թփերի uերմերը, պտուղներում եղած uերմերը, ծառերի և թփերի uածիլները, ծառերի և թփերի տնկիները:
 Հոդված 31 Ֆիզիկական անձն ուզում է իմանալ, թե ի՞նչ հաշվարկներ է ներկայացնելու հարկային մարմին և ե՞րբ: Համաձայն ""Եկամտահարկի մասին"" ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի` հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով իրենց տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հարկային տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները` եկամուտների պարզեցված հաշվարկ: Բացառությունները նշված են սույն հոդվածում: Նույն օրենքի նույն հոդվածի 5-րդ ենթակետի համաձայն` հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկ են ներկայացնում հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ: