Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 18Ինչպես է հաշվարկվում եկամտահարկը ռոյալթիներից:  «Եկամտահարկի  մասին» ՀՀ օրենքի 18-րդ հադվածի 3-րդ կետի համաձայն 10% դրույքաչափով`առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները

 Հոդված 27Ա/Ձ-ն կարող է արդյոք տուգանքները և տույժերը նվազեցնել համախառն եկամտից: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի <<ժգ>> կետին համապատասխան ծախսերի թվին են դասվում տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով գանձվող տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների:
 Հոդված 9 Եթե աշխատակիցը գործուղման է մեկնել և նույն օրը վերադարձել է, ապա օրապահիկ պետք է վճարվի: ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված <<Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման>> կարգի (հավելված N 1) hամապատասխան հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
 Հոդված 18Կազմակերպությունը վարձակալական վճարներ է վճարում ֆիզիկական անձին, ինչ դրույքաչափով է հարկվելու: Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով, որի  3-րդ կետի համաձայն` համապատասխան գույքը վարձակալության տալու եկամուտներից հարկային գործակալը (տվյալ դեպքում` կազմակերպությունը) եկամտահարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով` առանց հաշվի առնելու նույն օրենքով սահմանված նվազեցումները: Նշված  դրույքաչափը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտների նկատմամբ (Կիրառվում է այլ դրույքաչափ):
 Հոդված 18Ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես աշխատավարձից եկամտահարկի դրույքաչափերի հետ կապված: Եկամտահարկի դրույքաչափերի հետ կապված  (տվյալ դեպքում` աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկի  հաշվարկման և գանձման մասով) փոփոխությունը կատարվել է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում: Մասնավորապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ մինչև 80.000 դրամ ամսեկան հարկվող եկամտի դեպքում հարկի գումարը կազմում է 10%, 80.000-ից մինչև 2.000.000 դրամի դեպքում` 8.000 դրամին գումարած 80.000 դրամը գերազանցող գումարի 20%, իսկ 2.000.000 դրամից ավելի դեպքում` 392.000 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 25%: 
 Հոդված 37 Որտեղից կարող եմ վերցնել Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկի ձևը: «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ով սահմանված «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի» հաշվարկի ձևը տեղադրված հարկային ծառայության ինտերնետ կայքում: Միաժամանակ տեղեկացվում է, որ նշված ձևը կարելի է ձեռքբերել հարկ վճարողի սպասարկման հարկային տեսչությունում:   
 Հոդված 9Վարձու աշխատողների համար վճարվող ապահովագրավճարները եկամտահարկով հարկելիս նվազեցվում են թե ոչ: Անհրաժեշտ  է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «իը» կետով, համաձայան որի, հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են նաև գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով:
 Հոդված 31 Որ դեպքում կարող են եկամտահարկի հաշվարկ չներկայացնել: Անհրաժեշտ է առաջնորդվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 44-րդ կետով:
 Հոդված 6, Հոդված 18Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձին օգնություն է տրամադրել, ինչպես է իրականացվում եկամտահարկի հաշվարկը: Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ 6-րդ հոդածի «ը» կետով և 18-րդ հոդվածի 1-ին կետով:
 Հոդված 12 ԱՁ-ի հարկվող եկամուտը որոշելիս գործատուի պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազեցվում են համախառն եկամտից: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին համապատասախան հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի հաշվին կատարվող կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գումարի չափով: