Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 6 Շահույթ հետապնդող կազմակերպության կողմից ֆիզիկական անձին տրվող օգնության գումարը ներառվում է արդյոք ֆիզիկական անձի համախառն եկամտում և, եթե այո, ապա ինչ դրույքաչափով է հաշվարկվում հարկային գործակալի կողմից: Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդածի «ը» կետի դրույթներով, որի համաձայն` նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները դասվում են ֆիզիկական անձի եկամուտների թվին և ենթակա են հարկման նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով:
 Հոդված 21 Կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի հաշվարկի 25-րդ տողում ինչ է լրացվում: «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ով սահմանված հաշվարկի լրացման կարգին համապատասխան հաշվարկի 25-րդ տողում նշվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից հաշվարկված եկամտահարկի գումարները:
 Հոդված 37Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարած վարձավճարի մասով եռամսյակային հաշվարկ ներկայացնում է: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ներկայացվող «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց  վճարված (հաշվարկված) եկամուտների,պահված եկամտահարկի» հաշվարկում ներառվում են նաև ֆիզիկական անձին վճարած վարձակալական վճարները (23-րդ տող):
 Հոդված 14Կատարում են արդյոք անհատ ձեռներեցները անձնական նվազեցումներ եկամտահարկի վճարման նպատակով համախառն եկամուտը հաշվարկելիս: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան համախառն եկամուտը նվազեցվում է եկամուտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 32 500 դրամի չափով: Ընդ որում, եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից հարկային գործակալը սույն նվազեցումն իրականացնում է անկախ տվյալ հարկատուի կողմից ստացվող եկամուտներից մյուս հարկային գործակալների կողմից նման նվազեցումների իրականացումից:
 Հոդված 6 Արդյոք աշխատակիցներին տրամադրվող սնունդը համարվաում է եկամուտ: Անհրաժետ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով և «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 6.9 կետով սահմանված դրույթներով:
 Հոդված 20Ա/Ձ հանդիսանում է կոմիսիոներ և կոմիսիոն պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձանցից ստացված գումարները վճարում են կոմիտենտին, արդյոք իրականցնելու է եկամտահարկի պահում: Հարցը հստակեցված է «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգով: Մասնավորապես, հրահանգի 23-րդ «զ» կետին համապատասխան կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ՀՀ քաղաքացիներին եկամուտներ վճարելիս իրականացնում են հարկի պահում (գանձում), բացառությամբ, եթե նրանք հանդիսանում են հանձնակատար և հանձնարարության պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են հանձնարարողին, կամ` նրանք հանդիսանում են կոմիսիոներ և կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են կոմիտենտին, կամ` նրանք հանդիսանում են գործակալ և գործակալության պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են պրինցիպալին:
 Հոդված 18 Կազմակերպությունը ֆիզիկական անձից բնակարան գնելիս կատարում է արդյոք եկամտահարկի պահում: Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն որի հարկային գործակալը (տվյալ դեպքում` կազմակերպությունը) ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10% դրույքաչափով` հաշվի առնելով միայն նույն օրենքի 10 և 11 հոդվածներով սահմանված նվազեցումները:
 Հոդված 12Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի 3-րդ բաժնի (Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ), 28-րդ տողում (ապահովագրական և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ), լրացվում է Անհատ Ձեռնարկատիրոջ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի հաշվին կատարվող կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գումարի չափով: Նշվածը արտացոլվում է հարկ վճարողի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի 28-րդ տողում (ապահովագրական և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ):
 Հոդված 6 ՀՀ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին արտարժույթով վճարվող տոկոսներից եկամտահարկը ինչ կարգով պետք է հաշվարկվի: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան ՀՀ-ում հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան  Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկվում են ՀՀ դրամով` ելնելով դրանց ստացման օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Միաժամանակ տեղեկացվում է, որ «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 6.3-րդ կետին համապատասխան տոկոսների վճարման պահ է համարվում տոկոսներ ստացող ֆիզիկական անձի կողմից դրանց փաստացի տնօրինման պահը` անկախ տոկոսները կանխիկ վճարելու հանգամանքից:
 Հոդված 31Ինչ է լրացվում «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի և ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի» ձևի «Օրեր» մասում:  Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավրության 06.10.2011թ-ի «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի և ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի ձևերը հաստատելու մասին»  N 1410-Ն որոշմամբ: Տվյալ դեպքում, հաշվարկի նշված մասում լրացվում է  հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածը (օրերով)՝ ըստ ամիսների և տարվա ընթացքում (ընդամենը):