Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 31Որ իրավական ակտով է սահմանվում Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի ձևը:  Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի ձևը սահմանվել է ՀՀ կառավարության 06.10.2011թ. «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի և ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի ձևերը հաստատելու մասին» N 1410-Ն որոշմամբ:
 Հոդված 11 Ա/Ձ-ն զբաղվում է գյուղմթերքների վաճառքով, արդյոք որևէ արտոնություն կա, թե ոչ:  «Եկամտահարկի մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին և «Եկամտահարկի հաշվարկման և բյուրջե վճարման կարգի մասին»  հրահանգի 14-րդ կետին համապատասխան հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը:
 Հոդված 37Կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարվել են շահաբաժիններ: անվանական տեղեկություններ պետք է ներկայացնել թե ոչ:  «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի կիրառման հետ կապված առաջարկվում է հարկ վճարողի ղեկավարվել նաև «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին»  հրահանգի 29-րդ և 13-րդ կետերով, համաձայն որոնց կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վճարված շահաբաժինները չեն ներառվում հարկային տեսչության մարմին ներկայացվող անվանական տեղեկություններում:
 Հոդված 9Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը մեկ այլ ֆիզիկական անձի վաճառելիս եկամտահարկի պարտավորություն առաջանում է:  «Եկամտահարկի մասին»  ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ը»  կետին սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացած գումարները (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների) նվազեցվում են համախառն եկամտից:.
 Հոդված 33 Ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, որպեսզի հաստատվի ՀՀ և այլ պետությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին գործող պայմանագրերի կիրառման նպատակով ՀՀ ռեզիդենտության կարգավիճակի տեղեկանքը:
Անհրաժեշտ է ղեկավարվել  ՀՀ ԿԱ ՀՊԾ 13.06.2006թ. N 1-05/03-Ն հրամանով, որով հաստատվել է ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգը և տեղեկանքի միասնական ձևը: Մասնավորապես նշվեց, որ  ՀՀ ռեզիդենտության կարգավիճակի տեղեկանքի տրամադրման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմանը անդրադառնում է նշված հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը:
 Հոդված 31 Եկամտահարկի փոփոխված տարեկան հաշվետվությունների նոր ձևաթուղթը հարկավոր է կիրառել 2011թ. հաշվետվությունում թե ոչ:
2011թ.-ի համար հարկ վճարողները ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկը (այդ թվում`պարզեցված հաշվարկ) ներկայացնում են նոր ձևաթղթով:
 Հոդված 31 Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի 3-րդ բաժնի (Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ), 28-րդ տողում (ապահովագրական և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ), լրացվում է Անհատ Ձեռնարկատիրոջ պարտադիր սոցիալական ապահովության վճարները:
Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի 28-րդ տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ հաշվարկվող սոցիալական վճարը (այդ թվում` նվազագույն սոցիալական վճարը)
 Հոդված 31 Եթե ֆիզիկական անձի եկամուտները վերաբերում են բացառապես ավում-ին տարեկան եկամուտների հայտարարագիր ներկայացնում է ֆիզիկական անձը:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով  31-րդ հոդվածի 2-րդ մասով, որով սահմանվում են այն դեպքերը, երբ հարկ վճարողները կարող են չներկայացնել հարկային մարմիններ տարեկան եկամուտների հաշվարկ:
 Հոդված 26, Հոդված 27 ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով աշխատող Ա/Ձ-ի ծախսային մասում արտացոլվում է տվյալ տարում Ա/Ձ-ի կողմից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գումարը, թե վաճառված ապրանքների (մնացորդ և այլն) ինքնարժեքը:
Անրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 26-27-րդ հոդվածներով, ինչպես նաև «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 33.4-րդ կետով: 
 Հոդված 11 Աշխատում ենք եկամտահարկով, և իրականցնում ենք մանրածախ առևտրական գործունեություն, գյուղացուց ձեռք բերված գյուղ մթերքը ինչ ձևակերպում պետք է իրականացվի, որպեսզի համարվի հիմնավորված ձեռք բերում, օրինակ բանջարեղեն և մրգեր:
«Եկամտահարկի մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դույթների կիրառումն ապահովելու նպատակով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման գործարքների հիմնավորման ժամանակ ապահովել այն բոլոր վավերապայմանները, որոնք կհիմնավորեն  գյուղարտադրանք արտադրող լինելու և իր կողմից անմիջականորեն այդ արտադրանքի  արտադրված լինելու փաստը: