Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 18, Հոդված 20, Հոդված 21, Հոդված 22 Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը ծառայություն է մատուցել ռեզիդենտ կազմակերպությանը: Պայմանագրում նշվում է, որ ռեզիդենտ կազմակերպությունը պարտավորվում է վճարել հյուրանոցի և ավիատոմսերի վճարները: Այդ դեպքում հյուրանոցի և ավիատոմսերի վճարները դիտարկվում են որպես պասիվ եկամուտ և հարկվում են արդյոք 10%-ով թե հյուրանոցի և ավիատոմսերի գումարը միացվում է ծառայության գումարին և հարկվում ընդհանուր եկամտահարկի սանդղակով:
Առաջարկվում է ղեկավարվել «Եկամտահարկի մասին»  ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ 20.09.2011թ. «Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից շահութահարկի (եկամտահարկի) հաշվարկման մի քանի հարցերի վերաբերյալ»  N 39 պաշտոնական պարզաբանմամբ:
 Հոդված 37 Գործատուի կողմից 2011թ.-ի համար եկամտահարկի անվանական տեղեկությունը ներկայացվում է արդյոք այն անձանց համար ում վճարված եկամուտը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի 12-պատիկը, թե ոչ:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես հաշվի առնելով, որ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները օրենսդրությամբ սահմանված ձևով և կարգով անվանական տեղեկություններ (ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների, այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին) չեն ներկայացվում, եթե ֆիզիկական անձանց վճարված եկամուտները չեն գերազանցում նույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված չափի 12-ապատիկը:
 Հոդված 37 Աշխատողների անձնական տեղեկությունների ներկայացման ժամկետը:
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենիք 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով և կարգով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված (գանձված) և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին:
 Հոդված 18 Եթե ֆիզիկական անձը կադաստրային արժեքով ձեռք է բերել անշարժ գույք և հետո վերավաճառել է ՍՊԸ-ին, ապա այդ դեպքում ֆիզիկական անձը ինչ հարկ պետք է վճարի և ինչ ընթացակարգով:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով, համաձայն որի` հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն օրենքի 10 և 11 հոդվածներով սահմանված նվազեցումները: Ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով:
 Հոդված 31 «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների» և եկամտահարկի հաշվարկում անհամապատասխանություն է առաջանում, երբ տվյալ ամսում աշխատողի ազատման հետ կապված վերջնահաշվարկ կա: Էլեկտրոնային հաշվ. ուղարկելիս հնարավոր չէ գրել այդ մասին որևէ բան: Ոնց անել:
Տեղեկացվում է, որ նշված անհամապատասխանությունը կապված է այն բանի հետ, որ աշխատողի ազատման դեպքում չօգտագործված արձակուրդի դիմաց վճարվող փոխհատուցման գումարը ենթակա է եկամտահարկով հարկման, իսկ սոցիալական վճարի առումով այն չի համարվում հաշվարկման օբյեկտ: 
 Հոդված 14 ԱՁ-ն գրանցվել է 27.11.11թ.: Հասույթ է ստացել Նոյեմբեր-0դրամ, դեկտեմբեր-100հազ. Դրամ ընդ 2011թ-100000դրամ: ա)եկամտահարկի գծով իրավունք ունի 2 ամսվա անձնական նվազեցում կատարելու բ) սոց.ապ. Հարկ 3%=2ամիսx5000դրամ=10000դրամ
Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` համախառն եկամուտը նվազեցվում է եկամուտի ստացման յուրաքանչյուր (տվյալ դեպքում` երկու) ամսվա համար 32500 դրամի չափով: Միաժամանակ տեղեկացվում է, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը:
 Հոդված 18 Կազմակերպությունը ֆիզիկական անձանցից գույք է վարձակալել, վարձակալության գումարը աճողական է հարկվելու տարվա ընթացքում, թե ամսեկան և գույքի կադաստրային արժեքի հետ կապված վարձակալը պարտավորություն ունի թե ոչ, վարձավճարը կադաստրային արժեքի 5% պակաս լինելու պարագայում:
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գույքը վարձակալության տալու եկամուտներից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է հարկային գործակալը 10% դրույքաչափով` առանց հաշվի առնելու նույն օրենքով սահմանված նվազեցումները: Միաժամանակ տեղեկացվում է, որ եթե գույքը վարձակալությամբ տրամադրվում  է (վարձատու է հանդիսանում) ֆիզիկական անձի կողմից, ապա «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «դ» կետով սահմանված դրույթը (տարածքների վարձակալության գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի 5 %-ից ոչ պակաս չափով) վերջինիս նկատմամբ չի կիրառվում:
 Հոդված 22 Եթե արտերկրում հայաստանյան ընկերությունը վարձում է օտարերկրյա աշխատողների արտերկրում աշխատելու համար, այս դեպքում եկամտահարկը ինչպես է հաշվարկվում:
Հարցը հստակեցնել` աշխատանքային թե ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր, մասնաճյուղ արտերկրում կա թե չկա և այլն:
 Հոդված 22 Արտասահմանցուն հնարավոր է արդյոք, որ աշխատավարձ տամ, սակայն հարկերը նա վճարի իր երկրում:
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է հարկային գործակալի կողմից նույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց նույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու:
 Հոդված 9 Արդյոք արձակման նպաստը եկամտահարկով հարկման ենթակա՞ է, թե՞ ոչ:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով, որի «ժե» կետի համաձայն` հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստի գումարը: