Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 7 Պետության կողմից տրվող կենսաթոշակները համարվու՞մ են եկամտահարկով հարկման ենթակա եկամուտներ:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, եկամտահարկի իմաստով եկամուտ չեն համարվում ՀՀ օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները, բացառությամբ 2011թ. հունվարի 1-ից հետո սահմանված կագով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների, որոնք հարկվելու են եկամտահարկով ընդհանուր սահմանված կարգով:
 Հոդված 37 Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք եկամտահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնել նախորդ 4 եռամսյակների համար:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի, հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչություն ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
 Հոդված 6, Հոդված 9 Կազմակերպությունը իր աշխատակցին օգնության կարգով դրամ է հատկացրել: Տրամադրված գումարից եկամտահարկ հաշվարկվու՞մ է, թե ոչ:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, օգնության կարգով ստացված դրամական միջոցները օրենքի իմաստով եկամուտ են համարվում, որոնցից եկամտահարկը հաշվարկվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով:Միաժամանակ, նույն օրենքի 9-րդ հոդվածի «ժէ» կետի համաձայն աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով վճարվող օգնության գումարները համարվում են համախառն եկամտից նվազեցվող եկամուտներ:
 Հոդված 22, Հոդված 18 Ոչ ռեզիդենտին աշխատավարձ հաշվարկելիս «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնական նվազեցում կատարվու՞մ է, թե ոչ:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, ոչ ռեզիդենտի աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց անձնական նվազեցումներ կատարելու:
 Հոդված 29 Անհատ ձեռնարկատերը ի՞նչ ժամկետում է վճարում նվազագույն եկամտահարկի գումարները:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 29, 29.1 հոդվածների, եկամտահարկի կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ` եռամսյակի վերջին ամսվա տասնհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
 Հոդված 31 Բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերը տարեկան եկամուտների հաշվարկ ներկայացնելու՞ է թե ոչ;
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, տարեկան եկամուտների մասին հաշվարկ չեն ներկայացնում այն ֆիզիկական անձինք /ԱՁ/, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ:
 Հոդված 22, հոդված 18 Օտարերկրյա քաղաքացուն տրված աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից (օր. աշխատավարձ) ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկը:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու:
 Հոդված 37 Անհատ ձեռնարկատերը չունի վարձու աշխատող, սակայն ունի վարձակալված մեքենա, որի համար վճարում է եկամտահարկ, պե՞տք է արդյոք ներկայացնի եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին:
 Հոդված 31 Անհատ եռնարկատերը, որը բացառապես իրականացրել է հաստատագրված վճարով գործունեություն, պե՞տք է ներկայացնի Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, հաշվարկ կարող ենք չներկայացնել այն հարկատուները, որոնք հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ:
 Հոդված 18, Հոդված 20 Կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, արդյոք որպես հարկային գործակալ կազմակերպությունը պետք է պահի եկամտահարկ:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռքբերելու դիմաց վճարվող եկմուտներից եկամտահարկը հաշվարկում է 10% դրույքաչափով` հաշվի առնելով միայն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները: Միաժամանակ, օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով նաև պահանջվող վավերապայմանները: