Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 31 Ի՞նչ կարգով են ներկայացնելու տարեկան եկամտահարկի հաշվարկը ԱԱՀ չհամարվող անհատ ձեռնարկատերերը:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները ներկայացնում եկամուտների պարզեցված հաշվարկ /բացառությամբ նույն օրենքի 2-րդ կետով սահմանված դեպքերի/:
 Հոդված 29 Անհատ ձեռնարկատերը 2009թ. ունեցել է վնաս: 2010թ եկամտահարկի կանխավճար կատարելու՞ Է, թե՞ ոչ:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի, այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է եկամտահարկի հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել:
 Հոդված 11 Ո՞րն է համարվում եկամտահարկի իմաստով գյուղատնտեսական արտադրանք:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, գյուղատնտեuական արտադրանք է համարվում բույuերի կենuաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ uպառման համար uտացվող` հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույuերը, տեխնիկական մշակաբույuերը, պալարապտղային, բանջարային, բոuտանային մշակաբույuերը և փակ գրունտի արտադրանքը, դաշտային մշակման կերային մշակաբույuերը, կերարտադրության այլ արտադրանքը, պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը, ծառերի և թփերի uերմերը, պտուղներում եղած uերմերը, ծառերի և թփերի uածիլները, ծառերի և թփերի տնկիները:
 Հոդված 4 Ո՞րն է համարվում հարկվող օբյեկտ ոչ ռեզիդենտի համար:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի` ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող եկամուտը:
 Հոդված 29 Անհատ ձեռնարկատերը 2009թ. ընթացքում համարվել է ԱԱՀ չվճարող: 2009թ. եկամուտների պարզեցված հաշվարկով եկամտահարկի գումարը գերազանցել է 500.0հազ.դրամը: 2010թ-ին համարվելու՞ է եկամտահարկի կանխավճար վճարող:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդված 4-րդ կետի, այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է եկամտահարկի հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել:
 Հոդված 37 Տնտեսավարող սուբյեկտը ե՞րբ է ներկայացնում նախորդ տարում իր կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների վերաբերյալ անվանական տեղեկությունները:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետ,ի կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով և կարգով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամուտների գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված պահված (գանձված) և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին: Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում, եթե ֆիզիկական անձանց վճարված եկամուտները չեն գերազանցում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված չափի 12-ապատիկը:
 Հոդված 22, հոդված 18 Օտարերկրյա քաղաքացու (վարձատու) հետ` ՀՀ-ում գրանցված կազմակերպության կողմից կնքվել է օտարերկրյա պետությունում գտնվող անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Ընկերությունը որպես հարկային գործակալ, արդյոք պե՞տք է իրականացնի տվյալ ֆիզիկական անձից եկամտահարկի պահում, թե՞ ոչ:
ՀՀ քաղաքացուն գույքի վարձակալության դիմաց վճարված եկամտից հարկային գործակալը եկամտահարկը պահում է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` 10% դրույքաչափով, իսկ օտարերկրյա քաղաքացիների հարկման առանձնահատկությունները սահմանված են նույն օրենքի 22-րդ հոդվածով, ինչպես նաև «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 24.1 կետի «ժ» ենթակետով (մասնավորապես` օտարերկրացիների կողմից գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվել են ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքը վարձակալության տալուց):
 Հոդված 31 Ի՞նչ ժամկետներում են ներկայացվում ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկները:
Հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնում են հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ /Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդված/:
 Հոդված 31 Անհատ ձեռնարկատերը, որը 2009թ-ի ընթացքում ԱԱՀ վճարող չի հանդիսացել, տարվա կտրվածքով ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31 հոդված, անհատ ձեռնարկատերերը, որոնք ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չեն համարվել, ներկայացնում են տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ:
 Հոդված 7 Հղիության և ծննդաբերության համար վճարվող նպաստը եկամտահարկով հարկվող օբյեկտ համարվու՞մ է, թե՞ ոչ:
Համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պետական նպաստները եկամտահարկով հարկման իմաստով չեն համարվում եկամուտ, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների, այդ թվում հղիության և ծննդաբերության համար վճարվող նպաստների: