Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 5Դրամարկղային գրքում սխալ մուտքագրման դեպքում հնարավոր է արդյոք ճշտում կատարել: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության 2003թ.-ի N 1408-Ն որոշման 17-րդ կետով, ըստ որի Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել՝ այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից:
 Հոդված 5 Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում, ՀԴՄ-ի միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը ինչ ժամկետում է պետք մուտքագրել կազմակերպության դրամարկղ: Առաջարկվել է ղեկավարվել ՀՀ կառավարության 8 հոկտեմբերի 2003 թվականի N 1408-Ն որոշման 4-րդ կետի վերջին պարբերության դրույթներով, ըստ որի` ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպություններում, որտեղ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով oրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի oրդերով մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ` կանխիկ դրամի ստացման oրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային oրվա ընթացքում:
 Հոդված 5ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կազմակերպության տարածքից դուրս կանխիկ դրամ հավաքելու դեպքում ինչ ժամկետում այն պետք է մուտքագրի դրամարկղ Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության 2003թ.-ի N 1408 որոշման 4-րդ կետով, ըստ որի ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպությունները, որոնք կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների, վաճառած ապրանքների և արտադրանքի դիմաց ստացվող կանխիկ դրամը հավաքում են նաև կազմակերպության տարածքից դուրս` լիազորված կամ համապատասխան իրավունք ունեցող անձանց միջոցով, ապա վերջիններս գումարը մուտքագրում են կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ` կանխիկ դրամի հավաքման պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
 Հոդված 6Կազմակերպության կողմից ապրանքների օտարման դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից միանվագ գործարքի գծով կատարվել է կանխիկ վճարում 500 հազ. դրամի չափով , որը վերջինիս անունից բանկի կամ փոստի միջոցով փոխանցվում է ապրանքն օտարող կազմակերպության բանկային հաշվեհամարին: Արդյոք այդ վճարումը համարվում է անկանխիկ: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ 27.02.2012թ. թիվ 8 պաշտոնական պարզաբանման 8-րդ կետով:
 Հոդված 5,7 Արդյոք արտարժույթի համար դրամարկղային առանձին գիրք պետք է վարել: Անհրաժեշտ է ղեկավարվել 08.10.2003 թ-ի N 1408-Ն «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կռավարության որոշման դրույթներով, որի 15-րդ կետի համաձայն` կազմակերպությունն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին դրամարկղային գիրք, որի թերթերը պետք է լինեն համարակալված, թելակարված: Դրամարկղային գիրքը կնքվում և համարակալվում է հարկային մարմնի կողմից:
 Հոդված 5 Բանկից հանված կանխիկ գումարը երբ պետք է մուտքագրվի դրամարկղ: «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` երբ բանկից ստացված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության դրամարկղ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը բանկային հաշվից հանելու հաջորդ օրը: Երբ դրամարկղից ելքագրված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության բանկային հաշիվներ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը դրամարկղից հանելու հաջորդ օրը:
 Հոդված 6Արդյոք կարելի է Ա/Ձ-ներից 3 մլն դրամ գումար վերցնել միանվագ գործարքի համար: Համաձայն «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի գ կետի համաձայն` կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)` 300հազ. դրամ:
 Հոդված 6«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը տարածվում է մանրածախ վաճառք իրականացնողների վրա կանխիկ դրամի ընդունման դեպքում: Անհրաժեշտ  է  ղեկավարվել    «Դրամարկղային  գործառնությունների  մասին»  ՀՀ  օրենքի  6-րդ   հոդվածի  գ  կետի  դրույթներով  համաձայն  որի  մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների վրա չի տարածվում:
 Հոդված 6 «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը տարածվում է արդյոք վճարումների ընդունման վրա: Անհրաժեշտ  է ղեկավարվել  «Դրամարկղային գործառնությունների  մասին»  ՀՀ  օրենքի  6-րդ   հոդվածի  գ   կետի  դրույթներով  համաձայն  որի  ապրանքների   ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)` սահմանափակման մեծությունը 01.01.2012թ. կազմում է 300 հազար դրամ:
 Հոդված 6 Դրամարկղային գործառնությունների հետ կապված սահմանափակումները տարածվում են արդյոք ֆիզիկական անձանց վրա: Դրամարկղային գործառնությունների հետ կապված սահմանափակումները տարածվում են ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի վրա:
Prev12345Next