Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 6 Դրամարկղայինի օրենքով իրացման վրա սահմանփակումը 3մլն, դա ներառում է արդյոք ՀԴՄ-ով իրացումը:
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով սահմանափակում սահմանված է մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման համար` բացառությամբ մանրածախ առևտրի և ծա-ռայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների:
 Հոդված 4 Պատվերի սրահում, պատվիրատուի կողմից տրված կանխավճարը ինչպես ձևակերպել ՀԴՄ-ով թե Դրամարկղի մուտքի օրդերով:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով:
 Հոդված 6 ՍՊԸ ապրանքներ է առաքում հանրապետության մարզերի Ա/Ձ և այլ կազմակերպություններ, որոնք հնարավորություն չունեն անկանխիկ վճարել կամ չկա վստահություն, որ կմարեն պարտավորությունը: Ինչպես վարվել հետևյալ դեպքում ըստ դրամարկղի օրենքի սահմանափակման:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով գ) և դ) ենթակետերով  և նույն հոդվածի 3-րդ կետով  սահմանված չափանիշներով:
 Հոդված 12 Մանրածախ ատևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարման չափը գերազանցել է 3.0 մլն դրամը: Այս դեպքում սահմանափակումը չպահպանելու համար պատասխանատվություն միջոցները կկիրառվեն 3.0 մլն դրամը գերազանցող մասի նկատմամբ, թե 300.0հազար դրամը գերազանցող մասի նկատմամբ:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, համաձայն որի` կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
 Հոդված 6 Հիմնադիրը տրամադրել է փոխառություն առանց տոկոսի: Կանխիկ գումարը վերադարձնելիս սահմանափակում կա թե ոչ:
Անհրաժեշտ  է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ 2012թ.-ի N 8 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի 1ին ենթակետով, ըստ որի Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն չափերը` չեն կիրառվում ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում և (կամ) աշխատանքների կատարում չհամարվող գործարքների (մասնավորապես, փոխառությունների տրամադրման, ընդունման, հետ վերադարձման, շահաբաժինների բաշխման, ստացման, անհատույց գումարների տրամադրման, ստացման և դրամական պահանջի իրավունքի գնման գործառնությունների) նկատմամբ:
 Հոդված 12 Դրամարկղային գործառնությունների օրենքի փոփոխությամբ տուգանքի առավելագույն շեմը` 2.0 մլն դրամ, պետք է հասկանալ ամիսը` 2.0 մլն, թե տարեկան:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի`  տուգանքը կիրառվում է կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում:
 Հոդված 6 Կանխիկ դրամական գործառնությունի սահմանափակումը ֆիզիկական անձանց դեպքում Անհրաժեշտ է ղեկավարվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով գ) և դ) ենթակետերով  և նույն հոդվածի 3-րդ կետով:
 Հոդված 4 Ապրանքների վաճառքից և ծառայությունների մատուցումից ստացվող գումարները, որոնք կազմակերպության բանկային հաշվին մուտք են եղել ԱՁ կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձի անունից, բայց ոչ նրա հաշվարկային հաշվին, ստացող կազմակերպության համար համարվում է արդյոք առհաշիվ անձի միջոցով ստացված գումար:Դրամարկղային գործառնության մասին օրենքի սահմանափակումները տարածվում է նման գործարքների վրա:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` առհաշիվ տրված կանխիկ դրամը դա գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարելու նպատակով կազմակերպության աշխատակիցներին կամ կառավարման մարմիններում ներգրավված անձանց տրված կանխիկ դրամն է:
 Հոդված 6 Կազմակերպությունը կանխիկ եղանակով ապրանք է ձեռք բերել, որի արժեքը գերազանցել է 300.0 հազ. դրամը: Կազմակերպությունը խախտել է արդյո՞ք «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կազմակերպությունը խախտել է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, քանի որ համաձայն սույն օրենքի 6-րդ հոդվածի, մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը մեկ գործարքի համար կազմում է 300.0 հազ. դրամ, իսկ ամսվա ընթացքում 3.0 մլն. դրամ:
 Հոդված 2 Անհատ ձեռնարկատերերը դրամարղկի գրքեր վարու՞մ են, թե՞ ոչ:
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
Prev12345Next