Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 6 «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները տարածվում են արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում քաղաքացուն միանվագ 300 հազ. դրամից ավել վճարելու դեպքերին:
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների, գործուղման և դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների և կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների, գյուղատնտեսական մթերքներ մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական մթերքների դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:
 Հոդված 12 Ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանված կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները չպահպանելու նկատմամբ:
Համաձայն «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 12 րդ հոդվածի, կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:
Prev12345Next