Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 15 Հանդիսանում ժամկետային զինծառայող և ցանկանում է տեղեկանալ ինչ արտոնություններ ունի բնակարանի համար վճարվող գույքահարկի համար
Անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ  օրենքի 15 -րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ըստ որի`  գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`   1)  սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով). 2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` նույն մասի 1-ին կետում նշված` գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ գույքահարկի նշված արտոնությունը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին:
 Հոդված 2 Ունեմ մեքենա «ԲՄՎ» մակնիշի որի գույքահարկը վճարվել է մինչև 2003թ: Սեփականատերը գտնվել է Երկրից դուրս: Մեքենան գտնվում է անսարք վիճակում: Հարց: Արդյոք գույքահարկը պետք է վճարվի բոլոր մնացած տարիների համար թե կլինի բացառություն որոշ տարիների համար: Շնորհակալություն
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք 2-րդ հոդվածի համաձայն գույքահարկը uեփականության իրավունքով նույն oրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող oբյեկտ համարվող գույքի համար նույն oրենքով uահմանված կարգով և չափով համապատաuխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեuական գործունեության արդյունքներից, իսկ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 23.06.2003թ. «Գույքահարիկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» 03/17-Ն հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման եւ վճարման կարգի մաuին» հրահանգի 1-ին կետի համաձայն` անկախ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի շահագործման հանգամանքից և տեխնիկական վիճակից` մինչև ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի հաշվառումից (գրանցումից) հանելը ֆիզիկական անձը պարտավոր է oրենքով uահմանված չափով և ժամկետներում վճարել տվյալավտոմոբիլային տրանuպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:
 Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային արտոնությունները uահմանվում են oրենքով, եթե առանձին հարկատեuակների մաuին oրենքներով այլ բան նախատեuված չէ:
 Հոդված 3 Ովքե՞ր են համարվում գույքահարկ վճարողներ:
Գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:
 Հոդված 2 Ի՞նչ է գույքահարկը:
Գույքահարկը սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Prev12Next