Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 9«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի իմաստով որն է համարվում օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
  Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու դեպքում հաշվարկված տույժերի գումարներն որ մարմնի կողմից է գանձվում: Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու կամ վճարումն ուշացնելու դեպքումհաշվարկված տույժերի գումարները գանձում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային մարմիններ):
 Հոդված 11 Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը երբ է սահմանված: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները վերոնշյալ ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին
 Հոդված 10Ինչ դրույքաչափով և ինչպես են վճարվում բնապահպանական վճարները: Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանված են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով: Բնապահպանական վճարների վճարման կարգի առումով անհրաժեշտ է ղեկավարվել վերը նշված, ինչպես նաև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներով:
 Հոդված 11Եթե կազմակերպության համար պարտադիր է էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը, սակայն էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը համակարգում բացակայում է բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները:  Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հնարավոր չէ ներկայացնել, քանի որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ: 
Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
 Հոդված 6 2011 թվականի ընթացքում մետաղական օգտակար հանածոներ է ձեռք բերել, որը վերամշակելու և արտահանելու է 2012թ.-ի ընթացքում: Արդյոք հաշվարկվելու է ռոյալթի:  Առաջարկվեց ղեկավարվել 2011 թվականի նոյեմբերի 28-ի  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-284-Ն) 6-րդ հոդվածի դրույթներով`  2011 թվականին կամ դրան նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար նույն օրենքով սահմանված ռոյալթի չի հաշվարկվում:
 Հոդված 13.3 Եթե մետաղական հանքավայրի շահագործման և վերամշակման ընթացքում խտանյութ չի առաջանում, ինչ ձևով պետք է հաշվարկվի իրացումից հասույթը:
Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 29.12.2011թ. «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշմամբ հաստատված կարգով (ուժի մեջ է մտել 26.01.2012թ.-ին), որով սահմանվում է ռոյալթի վճարողների կողմից ոչ միայն հանքարդյունաբերության արտադրանքի` մետաղի խտանյութի, այլ նաև խտանյութի փոխարեն ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի, վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանք իրացվելու դեպքում իրացումից հասույթի հաշվարկման կարգը:
 Հոդված 2 Ի՞նչ են բնապահպանական և բնօգտագործման վճարները:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան, բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքին համապատասխան պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճար է, իսկ բնօգտագործման վճարը` պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև տարբեր որակի բնական պաշարներ օգտագործողների համար տնտեսավարման հավասար պայմաններ ստեղծելու նպատակով այդ պաշարների օգտագործման դիմաց նույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող վճար է: