Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 8 Եթե կազմակերպությունն իրականացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն և ունի նաև հանրային սննդի օբյեկտ, որը նախատեսված է հանդիսությունների կազմակերպման համար, կարելի է արդյոք ամսվա մեջ որոշակի օրերի համար արտոնագիր վերցնել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 12-րդ կետի դրույթներով, որի համաձայն` անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2  և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2  և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2  և ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում որևէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
 Հոդված 5 «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի համաձայն արտոնագրային վճարով հարկվող տաքսի ծառայություն իրականացնելիս դիմում-հայտարարությունը երբ պետք է ներկայացնել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով, որի 2-րդ ենթակետի համաձայն`  սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 4-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում:
 Հավելված 8Եթե տվյալ ամսվա համար արտոնագրային վճարը վճարվել է, սակայն դիմումը ներկայացվել է 5 օր հետո, արդյոք վճարման օրվանից արտոնագիրը համարվում է տրամադրված: Անհրաժեշտ է ղեկավարվել  «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 6-րդ կետի դրույթներով, որի համաձայն` հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, N8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:
 Հավելված 8 Եթե հանրային սննդի օբյեկտը վարձով է տրամադրվում, ապա ով է հանդիսանում արտոնագրային վճար վճարող: Անհրաժեշտ է ղեկավարվել  «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 1-րդ կետի դրույթներով, որի համաձայն` անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաև այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման): Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:
 Հավելված 8 Կարելի է արդյոք 4 հաջորդական ամիսներին ավտոտեխսպասարկման գործունեություն իրականացնելու համար արտոնագիր վերցնել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 5-րդ կետով, որի համաձայն արտոնագրային վճարով հարկվող ժամանակահատված է համարվում տարվա ընթացում ընտրված ցանկացած ամիսը կամ հաջորդական ամիսների հանրագումարը, բայց ոչ ավելի քան  տասներկուամսյա ժամանակահատվածը:
 Հավելված 8 Եթե ԱՁ-ն թաղապետարանի հետ պայմանագրի հիման վրա իրականացնում է ավտոկանգառների գործունեություն, արդյոք տվյալ գործունեությունը գտնվում է ընդհանուր հարկման դաշտում: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N7 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ է համարվում ավտոկանգառների գործունեությունը, որի համար արտոնագրային  վճարը հաշվարկվում  և վճարվում է N8 հավելվածով սահմանված կարգով:
 Հավելված 8 Եթե կազմակերպությունն իրականացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն և ունի նաև հանրային սննդի օբյեկտ, որը նախատեսված է հանդիսությունների կազմակերպման համար, կարելի է արդյոք ամսվա մեջ որոշակի օրերի համար արտոնագիր վերցնել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 12-րդ կետի դրույթներով, որի համաձայն` անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2  և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2  և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2  և ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում որևէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
 Հոդված 5 «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի համաձայն արտոնագրային վճարով հարկվող տաքսի ծառայություն իրականացնելիս դիմում-հայտարարությունը երբ պետք է ներկայացնել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով, որի 2-րդ ենթակետի համաձայն`  սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 4-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում:
 Հավելված 8 Սխալմամբ արտոնագրային վճարի դիմում հայտարարագրի մեջ ելակետային տվյալը 100քմ-ի փոխարեն 102.5 քմ է նշվել, կարելի է արդյոք ճշտում ներկայացնել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 8-րդ կետի դրույթներով, որի համաձայն` որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել: 
 Հոդված 7 Արդյոք 2-րդ հավելվածի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում պետք է պարտադիր սոցիալական վճարներ իրականացնի: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով 5-րդ կետով, որի համաձայն` վճարողը արտոնագիրը ստանալիս կարող է իր հայեցողությամբ վճարել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները: