Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 8 Հաստատագրված վճարի դեպքում գիշերային ժամերին գործունեություն իրականացնող հանրային սննդի օբյեկտների համար սահմանված էր 2 գործակից, արդյոք արտոնագրային վճարի դեպքում ևս գործակից կա սահմանված:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 14-րդ կետի դրույթներով, որի 2-րդ ենթակետի համաձայն` հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար արտոնագրային վճարի չափի հաշվարկման համար սահմանված է 3.0 գործակից:
 Հավելված 8 Կարելի է արդյոք արտոնագիր վերցնել կոնկրետ օրերի համար: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով, որի 12-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2  և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2  և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2  և ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում կարող է տրամադրվել արտոնագիր որևէ ամսվա օրվա կամ օրերի համար:
 Հավելված 8 Եթե «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N7-րդ հավելվածի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեությունը տվյալ հասցեում դադարեցվում է և այլ հասցեում է վերսկսելու արդյոք պետք է նոր արտոնագիր վերցվի: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 7-րդ կետի համաձայն յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի և յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր: Նույն հավելվածի 15-րդ կետի համաձայն ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում  հավելված 8-ով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):
 Հավելված 7, Հավելված 8 Կազմակերծությունը իրականացնում է հանրային սննդի գործունեություն և այդ գործունեության մասով համարվում է արտոնագրային վճար վճարող: Կարող է կազմակերպությունը բացի հանրային սննդի գործունեությունից իրականացնել այլ գործունեություն: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հավելվածներին համապատասխան արտոնագրային վճար վճարողները բացի արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներից կարող են իրականացնել նաև այլ գործունեություն:
 Հավելված 8 Եթե հանրային սննդի գործունեությունն իրականացվում է միայն հանդիսությունների սրահում, արդյոք այդ մասով արտոնագիր պետք է վերցվի ամբողջ ամսվա համար: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2  և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2  և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2  և ավելի մակերես ունեցող սրահներում, այդ սրահի մասով արտոնագիր արտոնագիր կարող է տրամադրվել  տվյալ տարվա որևէ ամսվա կոնկրետ օրվա կամ օրերի համար:
  Եթե մայիս, հունիս, հուլիս ամիսների համար արտոնագիր է վերցրել և հուլիսին ելակետային տվյալի ավելացում է անում, ինչպես է արդյոք իրականացնում արտոնագրային վճարի հաշվարկը` նախկին օրենքով, թե արդեն փոփոխված օրենքով: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 14.08.2012թ N22 պաշտոնական պարզաբանումով:
 Հավելված 8 Եթե արտոնագիր վերցվում է մեկ ամսից ավելի ժամկետով, արդյոք արտոնագրաին վճարը նվազում է: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով, որի 14-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս օրենքով սահմանված 1.0 գործակիցը նվազեցվում է 0.02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:
 Հավելված 8 Եթե հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացնում է 24քմ տարածքում, ինչպես է կատարվում արտոնագրային վճարի հաշվարկը: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով, որի 9-րդ կետի համաձայն`  20-ից մինչև 50 քմ   ներառյալ   տարածքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար Երևան քաղաքում արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը  սահմանված է 30000 գումարած  20 քմ գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 քմ   համար` 15000 դր:
 Հոդված 6 «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուց հետո նախկինում ստացված արտոնագրերի համար վճարված գումարները կարող ենք վերահաշվարկել Անհրաժեշտ է ղեկավարվել ««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 22.06.2012թ, ՀՕ-166 օրենքի 6-րդ հոդվածով, որի համաձայն` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում ստացված արտոնագրերի համար վճարված արտոնագրային վճարների գումարների վերահաշվարկներ չեն կատարվում:
 Հավելված 8Եթե կազմակերպությունը հանրային սննդի գործունեության համար արտոնագիր է վերցրել և եռամսյա վճարումը կատարել է, սակայն 2 ամիս է գործունեություն իրականացրել, տվյալ պահին նույն կազմակերպությունը ցանկանում է վարսավիրական գործունեություն ծավալել, հնարավոր է արդյոք այն մեկ ամսվա գումարը փոխանցել վարսավիրական գործունեության հաշվեհամարին:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 15-րդ կետի դրույթներով, որի համաձայն` ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում N8 հավելվածով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):