Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 7Օրենքի N1 և N2 հավելվածներով սահմանված գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողը պետք է արդյոք վճարի պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով, որի 5-րդ կետի համաձայն` արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս վճարողի կողմից կարող է վճարվել իր հայեցողությամբ:
 Հավելված 8 Կարելի է արդյոք հանրային սննդի ոլորտում կիրառել 0.5 գործակիցը: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով, որի 14-րդ կետի համաձայն տվյալ գործակիցը կարելի է կիրառել միայն սպառողների սահմանափակ քանակակազմ ունենալու դեպքում:
 Հավելված 8 Արտոնագիր ստացած արտոնագրային վճար վճարողի կողմից ելակետային տվյալի ավելացման դեպքում ինչպես է հաշվարկվում արտոնագրային վճարը:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով,որի 8-րդ կետի համաձայն` որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած արտոնագրային վճար վճարողի կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացումը ներկայացվում է դիմում նոր արտոնագիր ստանալու համար: Տվյալ դեպքում վճարվում է լրացուցիչ արտոնագրային վճար` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվա և մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ամիսների ընդհանուր թվին համապատասխան չափով:
 Հավելված 8 Արդյոք արտոնագրային վճար վճարողները (ՍՊԸ-ները) ՀԴՄ ֆիսկալային հաշվետվություն չեն ներկայացնում: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.04.2012թ. N14 պաշտոնական պարզաբանումով:
 Հավելված 8 Սպիտակ քաղաքում որքան է սահմանված արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման դեպքում մինչև 50մ քառ. տարածքում:
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 9-րդ կետի համաձայն այլ քաղաքներում` մինչև 50 մ քառ. ներառյալ սպասարկման սրահ ունեցող օբյեկտի միջոցով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը սահմանված է 21000 գումարած 20 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 10500:
 Հավելված 8 Իրականացնում է գործունեություն հանրային սննդի ոլորտում Երևան քաղաքում, սպասարկման մակերեսը 9մ քառ. , որքան է կազմում արտոնագրային վճարի չափը:
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 9-րդ կետի համաձայն Երևան քաղաքում` մինչև 20 մ. քառ. ներառյալ սպասարկման սրահ ունեցող օբյեկտի միջոցով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի ամսեկան դրույքաչափը սահմանված է 30000 դրամ:
 Հավելված 8 Արտոնագրային վճար հաշվարկելիս հանրային սննդի ոլորտում գործակից կիրառվում է արդյոք:  Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից արտոնագրային վճարի հաշվարկման համար գործակիցներ սահմանված են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 14-րդ կետի 1-ին, 2-րդ 3-րդ և 4-րդ ենթակետերով:
 Հավելված 8 Ավտոտեխսպասարկման համար արտոնագրային վճարի ամսեկան չափը ինչպես է հաշվարկվում:
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 10-րդ կետի համաձայն ավտոտեխսպասարկման գործունեության համար արտոնագրային վճարի ամսեկան չափը որոշվում է մեկ  միավորի (մեկ աշխատատեղի) համար սահմանված արտոնագրային վճարի ամսեկան դրույքաչափի և ելակետային տվյալի մեծության (աշխատատեղի քանակի) և գործակցի (օրենքով սահմանված լինելու դեպքում) արտադրյալով:
 Հավելված 7Հանրային սննդի ոլորտը երբ պետք է անցնի արտոնագրային վճարների դաշտ: Անհրաժեշտ է ղեկավարվել 2011թ դեկտեմբերի 7-ի «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներով, որի համաձայն` օրենքն ուժի մեջ է մտնում 01.04.2012թ.:
 Հոդված 5 Արտոնագիրը որ ժամանակահատվածի համար է տրվում:
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրենքի N1 և N2 հավելվածներով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագիրը տրամադրվում է եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա կամ տարվա համար, իսկ օրենքի N7-րդ հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար` (տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը: