Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 8 Հանրային սննդի ելակետային տվյալներ որոնք են համարվում: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:
 Հոդված 6 Եթե իրականացվում է մանրածախ վաճառք կրպակի միջոցով ինչպես պետք է հաշվարկվի արտոնագրային վճարի չափը: «Արտոնագրային վճարի մասին» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` oրենքի N2 հավելվածում սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի եռամսյակային չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափի և արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության արտադրյալով:
 Հավելված 8 Վարսավիրական ծառայության համար արտոնագրային վճարը հաշվարկելիս որն է ընդունվում որպես ելակետային տվյալ: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 13-րդ կետի համաձայն` վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղը:
 Հավելված 7Հանրային սննդի ոլորտում իրականացվող գուրծունեությունը արդյոք արտոնագրային վճարով հարկվող գուրծունեության տեսակ է: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N7 հավելվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, որն ուժի մեջ է մտել 2012 թվականի ապրիլի 1-ից:
 Հոդված 4Կարող է արդյոք արտոնագրային վաճար վճարող անձը ունենալ վարձու աշխատող: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N1 և N2-րդ հավելվածներով սահմանված գործունեության տեսակների իրականացնող արտոնագրային վճար վճարողները չեն կարող ունենալ վարձու աշխատողներ (իրենց գործունեության իրականացման համար օգտագործել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը), իսկ օրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների համար նման սահմանափակում սահմանված չէ:
 Հավելված 4Կազմակերպությունը զբաղվում է Հաստատագրված վճարով հարկվող վարսավիրական գործունեությամբ: Արդյոք օրենսդրական փոփոխության հետևանքով` Արտոնագրային վճարների դաշտ անցնելուց հետո կկարողանա ունենալ վարձու աշխատող: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի դրույթները չեն կիրառվում օրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:
 Հավելված 8 Կազմակերպությունը զբաղվում է հյուրանոցային գործունեությամբ, ինչպես տեղեկանալ հանդիսանալու է արտոնագրային վճար վճարող, թե աշխատելու է հարկման ընդհանուր դաշտում: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետով, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-դ հոդվածով և Էկոնոմիկայի նախարարի 2012թ. 23 մարտի 2012 թ. Թիվ 268 հրամանով:
 Հավելված 8 Եթե հյուրանոցը բավարարում է ՀՀ կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին, հնարավոր է արդոք հյուրանոցում գործող հանրային սննդի օբյեկտը և վարսավիրանոցը աշխատեն արտոնագրային վճարներով: Առաջարկվեց ղեկավարվել 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի դրույթներով`Արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում`զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակները:
 Հավելված 8 Արդյոք արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմումի ձևում պետք է ավտոմեքենայի պետհամարանիշը նշվի: Տեղեկացվեց, որ համաձայն արտոնագրային վճար վճարող համարվելու Ձև 1 դիմումի` թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում դիմումի մեջ լրացվում են թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները:
 Հավելված 8 Կարելի է արդյոք մի քանի հասցեներում իրականացվող հանրային սննդի գործունեությունների համար մեկ արտոնագիր վերցնել:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով, որի 7-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի և յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր: