Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 8 Եթե միևնույն հասցեում իրականացվում է հանրային սննդի գործունեություն` բացօթյա և փակօթյա տարածքներում, կարելի է արդյոք մեկ արտոնագիր վերցնել այդ 2 գործունեությունների համար:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, որի 8-րդ հավելվածի 7-րդ կետի համաձայն`յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի և յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր:
 Հավելված 8 Եթե գործունեությունն իրականացվում է տվյալ ամսվա կեսից ինչպես է հաշվարկվում արտոնագրային վճարը:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով, որի  5-րդ կետի համաձայն` ժամանակահատվածները հաշվարկելիս ժամանակահատվածի սկզբի օրվա և վերջի օրվա ամսաթվերը ներառող ամիսները ընդունվում են որպես ամբողջական ամիսներ:
 Հավելված 7Անհատ ձեռնարկատերը տարբեր վայրերում հանրային սննդի գործունեություն է իրականացնում և յուրաքանչյուրի համար ելակետային տվյալների և ուղղից գործակիցների հայտարարություն է ներկայացնում: Սահմանային չափերի վերաբերյալ տեղեկությունը պետք է ներկայացվի բոլորի համար միասին, թե յուրաքանչյուրի համար առանձին:  Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2011թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-314-Ն) հավելված 7-ի համաձայն 2012թ-ի ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն: Վերը նշված օրենքով հանրային սննդի գործունեության համար սահմանային չափերի վերաբերյալ տեղեկության տրամադրման պահանջ սահմանված չէ:
 Հավելված 7Իրավաբանական անձը հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար ինչ պետք է անի:  Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2011թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-314-Ն) հավելված 7-ի համաձայն 2012թ-ի ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն: Նույն օրենքի հավելված 8-ով սահմանվել է «Գործունեության որոշ տեսակների համար արտոնագրային վճարի հաշվարկման ու վճարման կարգը, պատասխանատվությունը»:
 Հավելված 7Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը և ավտոտրանսպորտային գործունեությունը «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ինչ հարկատեսակով պետք է հարկվի:  Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը  և թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2011թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-314-Ն) հավելված 7-ի համաձայն 2012թ-ի ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն: Ավտոտրանսպորտային գործունեության մյուս տեսակները (բեռնատար ավտոմեքենայով գործունեություն և ավտոբուսով գործունեություն) «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դ) կետի համաձայն շարունակում են հանդիսանալ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:
 Հավելված 7Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը ինչ կարգով պետք է հարկվի:  Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2011թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-314-Ն) հավելված 7-ի համաձայն 2012թ-ի ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն:
 Հավելված 8Կարելի է արդյոք արտոնագիր ստանալուց հետո վարսավիրական ծառայությունների համար նախատեսված աշխատատեղը պակասեցնել:
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի  8-րդ կետի համաձայն` Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել:
 Հավելված 8Արդյոք «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի համաձայն արտոնագրային վճար վճարողներն ազատվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելուց:   «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 19-րդ կետի համաձայն` արտոնագրային վճար վճարողները պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
 Հավելված 7, Հավելված 8Արտոնագրային վճարներով հարկվելու են լիազոր մարմնի կողմից սահմանված չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցները:
2012թ. ապրիլի 1-ից` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N7 և N8 հավելվածների դրույթներին համապատասխան արտոնագրային վճարով հարկան ենթակա է զբոսաշրջության բնագավառում  ՀՀ կառավարության լիազոր մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյետների գործունեությունը:
 Հավելված 8 Արտոնագրային վճարների հաշվարկման համար գործում են արդյոք լրացուցիչ գործակիցներ կապված Երևան քաղաքի ինչ-որ գոտիների հետ:
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` Երևան քաղաքում հանրային սննդի (բացառությամբ մինչև 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), հյուրանոցային տնտեսության օբյեկտների, վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար` 1-ին և 2-րդ գոտիների համար` 1.4,  մյուս գոտիների համար 1.05։ Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է ՀՀ կառավարությունը: