Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4 Ֆիզիկական անձին պատկանում է առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 25 %-ը և ֆիզիկական անձը միաժամանակ ցանկանում է զբաղվել է կաշվե իրերի վերանորոգմամբ:
Համաձայն «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն անձինք, որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը:
 Հոդված 4 Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է համարվել արտոնագրային վճար վճարող, եթե առևտրական գործունեություն է իրականացնում 15 քառակուսի մետր առևտրական տարածք զբաղեցնող կրպակում:
Համաձայն «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի, արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք,որոնք առևտրական գործունեություն են իրականացնում խանութում, Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում (տաղավարում):
 Հավելված 1Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձը ԲՈՒՀ ընդունվողների համար վճարովի նախապատրաստական դասընթացներ անցկացնելու նպատակով կարո՞ղ է արտոնագիր ստանալ:
Համաձայն «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածի 5-րդ կետի, բուհեր և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ, այլ վճարովի դասընթացներ անցկացնելու համար ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձիք այդպիսի գործունեության մասով կարող են ձեռք բերել արտոնագիր:
 Հոդված 8 Արտոնագրային վճար վճարողները ինչպիսի՞ ժամկետում պետք է վճարեն արտոնագրային վճարը:
Համաձայն «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են միանվագ` արտոնագիրը ստանալուց:
 Հոդված 7 Արտոնագրային վճար վճարողը կարո՞ղ է հանդիսանալ հարկային գործակալ:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն` արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ: Համաձայն «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 18-րդ կետի` արտոնագրային վճար վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և նրանց վրա չի տարածվում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը:
 Հոդված 4 Ո՞վքեր կարող են համարվել արտոնագրային վճար վճարողներ:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն` արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը: Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:
 Հոդված 2 Ի՞նչ է արտոնագրային վճարը:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն` արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին և իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է: