Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 3Եթե կազմակերպությունն ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով, հարկային մարմնի կողմից ինչ ձևով և երբ պետք է տրամադրվի ԱԱՀ վճարող հաշվառելու մասին հավաստագիրը: ՀՀ Կառավարության 25.12.2014թ. թիվ 1501-Ն որոշման 7-րդ կետի համաձայն հարկային մարմինն ԱԱՀ վճարող հաշվառելու մասին հավաստագիրը տրամադրում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
 Հոդված 6Երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ներմուծման դեպքում որն է համարվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն: «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն ծխախոտի արտադրանքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունն որոշվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի
 Հոդված 6Երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար ինչպես է հաշվարկվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն: «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:
 Հոդված 8Եթե ԱԱՀ վճարողը հրապարակային պայմանագրի շրջանակներում 20 տոկոս և ավելի առևտրային զեղչ է հայտարարում, հարկային մարմին ինչ ժամկետներում պետք է հայտարարություն ներկայացվի: Հրապարակային պայմանագրով  առևտրային զեղչերի կիրառման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ ԱԱՀ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն՝ առևտրային զեղչեր կիրառելու վերաբերյալ.
 Հոդված 7Եթե ֆիզիկական անձն իրեն պատկանող հասարակական նշանակության տարածքը տրամադրել է վարձակալության ԱԱՀ-ի վճարման պարտավորություն առաջանում է,թե ոչ «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն անհատ ձեռնարկատեր և (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում):
 Հոդված 18ԱԱՀ վճարողի կողմից Ֆիզիկական անձին երբ է հարկային հաշիվ դուրս գրվում Համաձայն «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:
 Հոդված 16Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների համար ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում նշված բանկային հաշվի համարին գումարներն ինչ ժամկետում են փոխանցվում: ՀՀ կառավարության 12.12.2013թ. թիվ 1403-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները ստացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում նշված բանկային հաշվի համարին գումարները փոխանցում է ոչ ուշ, քան փաստաթղթերն ստանալուն հաջորդող 30-րդ օրը:
 Հոդված 30Երրորդ երկրներից ՀՀ տարածք ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ն ինչ ժամկետում է վճարվում: «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում:
 Հոդված 15Ֆիզիկական անձի կողմից գույքի ներդրումը իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համարվում է արդյոք ԱԱՀ-ով հարկվող գործարք: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 34-րդ կետի hամաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության «գ» կետում չնշված գույքի ներդրումը ազատվում է ԱԱՀ-ից: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «գ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի:
 Հոդված 6.1Եթե կազմակերպությունն ապրանք է ներմուծել, որի մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվել է մեկ տարի ժամկետով, սակայն պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպությունն այլևս չի հանդիսացել ԱԱՀ վճարող, ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնում է, թե ոչ: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է անկախ պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված անձի ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից: