Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 3Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը ակցիզային հարկով հարկվող օբյեկտ կարող է համարվել: Համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրումակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում,եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել:
 Հոդված 7Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարող է հաշվանցվել այլ հարկային պարտավորության հաշվին: Համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի`  հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի: Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար հարկային տեսչություններ ներկայացված դիմումի վերաբերյալ դրական որոշման դեպքում՝  ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը համարվում է ակցիզային հարկի գերավճար և ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 Հոդված 72013 թվականին թույլատրվում է արդյոք «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքների իրացումը: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ Կառավարության կողմից 01.11.2012թ ընդունված «Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանելու և «2008» ու «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին» N 1385-Ն որոշման դրույթներով, համաձայն որի` 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է ՀՀ ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:
 Հոդված 3, 5Քսայուղերի ներմուծումը հարկվում է արդյոք ակցիզային հարկով և ինչ ժամկետում է վճարվում ակցիզային հարկը: Անհրաժեշտ է առաջնորդվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, համաձայն որոնց քսայուղերի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկվում և գանձվում է ակցիզային հարկ, որը հարկ վճարողի կողմից վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում:
 Հոդված 5Հնարավոր է արդյոք տեղական արտադրության օղին վաճառել սահմանված արժեքի կես գնի չափով: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ակցիզային հարկի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ենթակետով, որի համաձան` «ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով»:
 Հոդված 5 ԱՏԳԱԱ-ի 8703 ծածկագրին դասվող մեքենայի ներմուծման դեպքում ակցիզային հարկի դրույքաչափը ինչքան է: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով, որի համաձայն` ԱՏԳ ԱԱ-ի 8703 ապրանքախմբի ծածկագրին դասվող մեքենաների ներմուծման դեպքում (վերոնշյալ ծածկագրին դասվող մեքենաների համար արված բացառությունները հաշվի առնելով) ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով` 25.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաներ ներմուծման դեպքում` մաքսային արժեքի նկատմամբ 20 տոկոս:
 Հոդված 7Ներմուծված խմիչքները ենթակա են պարտադիր դրոշմավորման: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 26.10.1999թ. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N662 որոշմամբ:
 Հոդված 4 Ձկան խավիարի ներմուծման դեպքում արդյոք գանձվում է ակցիզային հարկ: Անհրաժեշտ է առաջնորդվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի`ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
 Հոդված 7Որքան է սահմանված ծխախոտի ակցիզային դրոշմանիշի գումարը:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Ակցիզային հարկի մասին»  ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ  կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող  պարտադիր դրոշմավորման ենթակա ծխախոտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար  վճարվում է 25 դրամ:
 Հոդված 7Որ թվականի թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներն են ենթակա կիրառությունից հանելու:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Ակցիզային հարկի մասին»  ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետով և ՀՀ կառավարության 12 մայիսի 2011 թվականի N 611-Ն որոշմամբ:
Prev123Next