Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 8 Կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ որոնց համար սահմանված ակցիզային հարկի գումարը վճարվել է սահմանված ձևով:Ակցիզային հաշվարկ պետք է ներկայացնի:
 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան`  ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման  դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ  ՀՀ  հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
 Հոդված 5 Շարժիչային յուղերի ներմուծման դեպքում ակցիզային հարկ արդյոք վճարվում է և ինչ դրույքաչափ է սահմանված:
Անհարեժշտ է առաջնորդվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով, համաձայն որի` շարժիչային յուղերի ներմուծման դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է մաքսային արժեքի կամ 1 կգ-ի նկատմամբ 10 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար 400 դրամ:
 Հոդված 7 «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը մինչև երբ է թույլատրվում:
Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 12.05.2011թ-ի թիվ 611-Ն որոշման 2-րդ կետով, համաձայն որի` 2012 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում արգելվում է ՀՀ ներմուծված կամ ՀՀ-ում արտադրված` «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:
 Հոդված 7.2 «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններում ապրանքը ե՞րբ է համարվում հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով առաքված:
Համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7.2 հոդվածի 6-րդ կետի, ապրանքը համարվում է հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով առաքված, տրամադրված կամ տեղափոխված (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), եթե առաքվել, տրամադրվել կամ տեղափոխվել է` 
1) ոչ ակցիզային պահեստի տարածքից,
2)ակցիզային պահեստի այն վայրից (տեղամասից), որտեղից առաքում, տրամադրում կամ տեղափոխում (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացնելու մասին ակցիզային պահեստում գտնվող հարկային ծառայողը տեղեկացված չի եղել:
 Հոդված 5 Անհատ ձեռնարկատերը խանութի միջոցով իրականացնում է առևտրային գործունեություն: Խանութում վաճառվում է նաև ալկոհոլային խմիչքներ (ԱՏԳԱԱ 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող): Նշված ապրանքների օտարման ինչպիսի՞ նվազագույն գին է սահմանված օրենքով:
Համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
 Հոդված 10 Ակցիզային հարկի մեկից ավելի անգամ ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված:
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:
 Հոդված 7 Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծողը ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում մաքսային մարմին:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին: /«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդված /
 Հոդված 7 Ո՞ր դեպքերում հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշները հարկային տեսչությունների կամ տարածքային մաքսատան կողմից չեն ընդունվում:
Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմանիշերը տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝
ա)ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների,
բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը,
գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն,
դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոս /«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդված /
 Հոդված 2 Ի՞նչ է ակցիզային հարկը:
Ակցիզային հարկը` գարեջրի, խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտի և սպիրտային խմիչքների, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչների, սիգարների, սիգարելաների և սիգարետների` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինի, հում նավթի և նավթամթերքների, դիզելային վառելիքի, նավթային գազերի, և գազանման այլ ածխաջրածինների (բացառությամբ բնական գազի) ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
 Հոդված 3 Ո՞վքեր են ակցիզային հարկ վճարում:
Համաձայն "Ակցիզային հարկի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են գարեջուր, խաղող և այլ գինիներ, գինենյութ, սպիրտ և սպիրտային խմիչքներ, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզին, հում նավթ և նավթամթերքներ, դիզելային վառելիք, նավթային գազեր, և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) ներմուծող կամ արտադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Prev123Next