Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
  Շին հրապարակում գործունեություն իրականացնող ենթակապալառուն ոչ ռեզիդենտ է, իսկ կապալառու կազմակերպությունը ռեզիդենտ: Արդյոք ենթակապալառուի կողմից իրականացվող գործունեությունը համարվում է մշտական հաստատության միջոցով իրականացվող գործունեություն կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերի շրջանակներում և որն է համարվում աշխատանքների սկիզբ: Համաձայն 2013թ.-ի N 6 պաշտոնական պարզաբանման 4-րդ կետի, այն դեպքում, երբ ենթակապալառուն հանդիսանում է օտարերկրյա կազմակերպություն, ապա այդ շինարարական հրապարակում ենթակապալառուի կողմից իրականացվող գործունեությունը նույնպես համարվում է մշտական հաստատության միջոցով իրականացվող գործունեություն: Իսկ 5-րդ կետի համաձայն շինարարական հրապարակի գոյության մեկնարկ է համարվում հետևյալ ամսաթվերից ավելի վաղ ամսաթիվը՝ կապալառուին հրապարակի հանձնման ակտի ստորագրման ամսաթիվը կամ աշխատանքների փաստացի մեկնարկման ամսաթիվը:
 ՊԵՆ N 02/1054 հրաման«ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» համաձայնագրի շրջանակներում արտոնությունների կիրառման համար որոնք են հիմնավոր փաստաթղթերը և ինչպես պետք է ներկայացնել հարկային մարմին: Համաձայն 15.09.2000թ.-ի ՊԵՆ  N 02/1054 հրամանի 8-րդ կետի հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հրահանգի 2 կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը` տրված ծրագիրը իրականացնող պատասխանատու անձի կողմից: Սույն կետում նշված տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի երկու օրինակը տրվում է ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմին), երրորդ օրինակը պահվում է ծրագիր իրականացնողի մոտ: Ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք տեղեկանքի երկու բնօրինակը ստանալուց հետո դրանցից մեկ օրինակը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրս գրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
 Հոդված 5 2011թվականին տրամադրված ռեզիդենտության տեղեկանքը կարող է արդյոք հիմք հանդիսանալ 2012թ.-ին վճարվող եկամուտների համար միջազգային համաձայնագրի դրույթները կիրառելու նպատակով: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության 2004թ.-ի թիվ 1398 որոշման 5-րդ կետով, ըստ որի  ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված ռեզիդենտության տեղեկանքը գործում (վավերական) է տեղեկանքում նշված ռեզիդենտության տարվա համար և հիմք է այդ տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտներից, համաձայնագրի դրույթների համաձայն, հարկ չպահելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով պահելու համար:
 Հոդված 52Էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնություն է ստացել հարկազատման դիմումի հետ կապված, տվյալ տեղեկանքը ինչպես և ուր պետք է ներկայացվի: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 23.09.2009 թ-ի N 1112-Ն «ՀՀ և եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային  համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին»   որոշման դրույթներով, որի 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն`  ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տեղեկանքներն ստացվելուց հետո երեք օրինակները տրվում են գործողություն իրականացնող կազմակերպությանը, որոնցից մեկը` ի պահ, երկրորդ օրինակը տրվում է գործողություն իրականացնող կազմակերպությանը` գործարքի մյուս կողմին տրամադրելու և երրորդ օրինակը` ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու համար: