Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 6Որքան է կազմում մեկ չգրանցված աշխատողի հայտնաբերման դեպքում տուգանքի չափը:  Անհրաժեշտ է  ղեկավարվել 26 դեկտեմբերի 1997 թ.«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ  օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, ըստ որի աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար  60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է:
 Հոդված 4Գործատուն վարձու աշխատողին աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք համաձայն ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի», արդյոք այդ տուգանքից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկվում են:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որով սահմանված են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները, ինճպես նաև ՀՀ կառավարության 8 հունիսի 1998 թվականի N 352 որոշման հավելված 1-ով, որով սահմանված են աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտների ցանկը, համաձայն որոնց նշված տույժի գումարները սահմանված չեն որպես ԱՎՈՒՄ:
 Հոդված 5Ճիշտ է արդյոք, որ <Պարտադիր սոց. ապ. վճարների մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդ. 5-րդ կետի չորրորդ պարբերությունը ուժը կորցրած է ճանաչվել:  Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 25.07.2012թ-ից: 
 Հոդված 4 Անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարների հաշվարկաման օբյեկտը որոշելիս համախառն եկամտից նվազեցումների կատարումը: Անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով, համաձայն որի անհատ ձեռնարկատերերի սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:
 Հոդված 3,4 Որևէ արտոնություն ունի կազմակերպությունը եթե իր վարձու աշխատողը թոշակառու է: Տեղեկացվում է, որ ՀՀ հարկային և սոցիալական ապահովության վճարների օրենսդրությամբ վարձու աշխատող հանդիսացող թոշակառուների համար որևէ արտոնություններ սահմանված չեն:
 Հոդված 6 Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստը ՀՀ կառավարության սահմանած կարգով 4 աշխատող արձանագրելու դեպքում գործատուն տվյալ ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար որքան պարտադիր սոցիալական  ապահովության  վճար է հաշվարկում և վճարում: Անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ   կետի դրույթներով, ըստ որի` վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար` 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չորսից վեց է:
 Հոդված 5Ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես դրույքաչափի հետ կապված: «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) 1-ին հոդածով կատարված լրացմամբ, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն, վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում են հետևյալ դրույքաչափերով` աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ամսական չափը մինչև 2.000.000 դրամի դեպքում, սոցիալական վճարումները կատարում են 3%, 2.000.000 դրամից ավելի դեպքում` 60.000 դրամ գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 8 %-ը:
 Հոդված 6ԱՁ-ի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի նեերկայացման ժամկետը երբ է սահմանված: Անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն խմբագրությամբ) 6-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը, հարկային մարմնին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր: Վերը նշված ժամկետը վերաբերվում է 2012թ. և հետագա տարիների արդյունքներով անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրին: Իսկ 2011թ. տարեկան արդյունքներով հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից ներկայացվում է մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը: 
 Հոդված 6Ովքեր են լրացնում «Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին (01.01.11թ –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)» տեղեկության 48-րդ ձևը:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30 մայիսի 2005 թ. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով, որոնց համաձայն, եթե օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: 
 Հոդված 6 Ինչ տուգանք է սահմանված վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին տեղեկությունը չներկայացնելու դեպքում, եթե գործատուն սոց վճարներ չի կատարում:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30 մայիսի 2005 թ. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով, որոնց համաձայն, եթե օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով: 
Prev1234Next