Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 5Եթե անհատ ձեռնարկատերը իրականացնում է միաժամանակ հաստատագրված վճարով հարկվող գործունեությոuն և ընդհանուր դաշտում հարկվող գործունեություն, ապա տարեկան սոցալական վճարը ինչ դրույքաչափով պետք է հաշվարկի: Քանի որ, տվյալ դեպքում, անհատ ձեռնարկատերը հանդիսանում է նաև հարկային օրենսդրությամբ ԱԱՀ վճարող, ապա վերջինս սոցիալական վճարները կատարում է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին»  հրահանգի 19-րդ կետի աղյուսակում նշված չափերով (ընդհանուր սահմանված կարգով):
 Հոդված 5Որ դեպքում ԱՁ չի վճարում նվազագույն սոցիալական վճար: Անհրաժեշտ է առաջնորդվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ  մասի չորրորդ պարբերությամբ, համաձայն որի` պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը  նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար: (Նշված պարբերությունը ուժը կորցրել է 19.03.2012թ. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ օրենքով):
 Հոդված 6 Կրթության համակարգ է (ՊՈԱԿ) Ժամավճարով աշխատող աշխատողը եթե մեկ ամիս աշխատավարձ չի ստացել (դասաժամեր չի ունեցել) այդ ամսվա համար պարտադիր սոց վճար պահվու՞մ է, թե՞ ոչ:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին»  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի հաաձայն գործատուն պարտավոր է յուրաքանչյուր ամիս հաշվարկել և ՀՀ պետական բյուջե փոխացել սոցիալական վճարներ: Ինչ վերաբերվում է, տվյալ դեպքում աշխատավարձի չափի որոշմանը, ապա այդ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ:
 Հոդված 5 Կազմակերպությունը օգտվում է հարկային արտոնություններից (USAID ծրագրից) դիմել ենք հարկային գործակալ հանդիսանալու համար: Եկամտահարկի հաշվարկման ժամանակ արդյոք պետք է կատարել սոց վճարի 3% նվազեցում: Անհրաժեշտ է ղեկավարվել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդաuիրական և տեխնիկական տնտեuական oգնության վերահuկումը հեշտացնելու մաuին» համաձայնագրի շրջանակներում եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման հարցերի վերաբերյալ» 14 մայիսի 2012 թ. N 17 ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի պաշտոնական պարզաբանման դրույթներով:
 Հոդված 6 Սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի նոր ձևաթուղթը հարկավոր է կիրառել 2011թ. հաշվետվությունում թե ոչ:
Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնում են նոր ձևաթղթերով:
 «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենք, Հոդված 22 Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը ինչպես է հաշվարկվում
Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով, ըստ որի` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
 «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենք, Հոդված 27 Կազմակերպության աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կրկին պետք է գնա հղիության և ծննդաբերության արձակուրդ: Այս դեպքում ինչպես պետք է հաշվարկվի հղիության և ծննդաբերության նպաստը: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի`չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:
 Հոդված 6 Վարձու աշխատողներ չունեցող ԱՁ-ն սոցիալական ապահովագրության վճարների եռամսյակային հաշվետվություններ ներկայացնու՞մ է թե ոչ:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի դրույթների համաձայն, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները եռամսյակային հաշվետվություններ հարկային մարմին չեն ներկայացնում, եթե հաշվետու եռամսյակում չեն հանդիսանում գործատու (չունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող (վարձու աշխատող) և փաստացի չեն օգտագործում ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները):
 Հոդված 6 Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվության ներկայացման ինչպիսի՞ պարբերականություն է սահմանված
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի (08.12.2010թ.ՀՕ-182-Ն) համաձայն` 2011 թ. հունվարի 1-ից սահմանվել է գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվության ներկայացում եռամսյակային կտրվածքով մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը` անկախ վարձու աշխատողների քանակից:
 Հոդված 3 ՀՀ-ում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիները ինչ կարգով պետք է կատարեն սոցիալական վճարումները:
Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (27.10.2010թ. ՀՕ-161-Ն) 2010թ. դեկտեմբերի 1-ից ՀՀ-ում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուները սոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` օրենքով սահմանված կարգով:
Prev1234Next