Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4 Կազմակերպության կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում, աշխատողին արձակման նպաստ վճարելիս սոցիալական վճար հաշվարկու՞մ է թե ոչ:
Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 36-րդ կետի, աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում) գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` օրենքով սահմանված կարգով և չափերով, որից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
 Հոդված 6 Պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվության մեջ սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն կարո՞ղ է ներկայացնել ճշտված հաշվետվություն:
Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի. գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:
 Հոդված 5 Անհատ ձեռնարկատերը 3-րդ եռամսյակում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Տարեկան սոցիալական ապահովության վճարը հարկվող օբյեկտի նկատմամբ ին՞չ տոկոսադրույքով պետք է հաշվարկվի:
Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀօրենքի 5-րդ հոդվածի, բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ վճարող չհամարվողների և եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով. մինչև 1200000 դրամը 15%, 1200000-ից ավելիի մասով` 180000 գումարած գերազանցող մասի 5 %:
 Հոդված 6 Անհատ ձեռնարկատերը ինչ ժամկետում է ներկայացնելու 2009թ. պարտադիր սոցիալական ապահովագրության գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը:
Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի, անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:
 Հոդված 6 Անհատ ձեռնարկատերը մինչև հինգ աշխատող ունենալու դեպքում օրենսդրությամբ սահմանված սոցիալական վճարների հաշվետվությունը ներկայացնում է եռամսյակային թե՞ ամսական: Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (08.12.2010թ. ՀՕ-182-Ն), Գործատուները հաշվետու եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ):
 Հոդված 5, Հոդված 6 Կարո՞ղ է արդյոք 2-րդ կարգի հաշմանդամ հանդիսացող անհատ ձեռնարկատերը չկատարել պարտադիր սոցիալական ապահովագրության ամսեկան նվազագույն վճարումներ կամ օգտվել որևէ արտոնությունից: «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում որևէ արտոնություն հաշմանդամ անհատ ձեռնարկատերերի համար:
  Անհատ ձեռնարկատերը 2005-2006թթ-ի համար սոց.վճարներ չի կատարել: Ներկայումս կարո՞ղ է օգտվել անհատ ձեռնարկատերերի համար եկամատահարկի և պարտադիր սոց.ապահովության վճարների գծով տրվող արտոնություններից:
Անհատ ձեռնարկատերերը 2003-2005 թվականների ընթացքում հաշվարկված եւ չվճարված եկամտահարկի եւ պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպեu նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից ազատվում են: («ԱՁ-երի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենք, 11.11.2005թ.): 2006թ. համար եկամտահարկի եւ պարտադիր uոցիալական ապահովագրության գծով հաշվարկված և չվճարված գումարների նկատմամբ արտոնություններ սահմանված չեն:
Prev1234Next