Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 24Վարձու աշխատողը անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնում է մի քանի ամիս անց: Արդյոք գործատուն պետք է հաշվարկի և վճարի նպաստ ուշ ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա: «Ժամանակավոր  անաշխատունակության  և  մայրության  նպաստների մասին»  ՀՀ  օրենքի 24-րդ  հոդվածի  6-րդ  մասի  համաձայն`  նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:
 Հոդված 24Վարձու աշխատողը իր ամենամյա արձակուրդի ընթացքում գտնվել է ՌԴ-ում, որտեղ ժամանակավոր անաշխատունակության դեպք է առաջացել: Տվյալ դեպքում եթե աշխատողը իր գործատուին ներկայացնի ՌԴ բժշկական հաստատության կողմից տրամադրված անաշխատունակության թերթիկ, կարող է գործատուն այդ թերթիկը հիմք ընդունել անաշխատունակության նպաստ նշանակելու համար: «Ժամանակավոր  անաշխատունակության  և  մայրության  նպաստների  մասին»  ՀՀ  օրենքի  24-րդ  հոդվածի  4-րդ  մասի  համաձայն` օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 14.07.2011թ. N 1024-Ն որոշմամբ սահմանած կարգով:
 Հոդված 4Անհատ ձեռնարկատերը գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Այդ ընթացքում առաջացել է ժամանակավոր անաշխատունակության դեպք: Արդյոք այս դեպքում անհատ ձեռնարկատիրոջը ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկվում և վճարվում է: «Ժամանակավոր  անաշխատունակության  և  մայրության  նպաստների  մասին»  ՀՀ  օրենքի  4-րդ  հոդվածի  3-րդ  մասի  համաձայն` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
 Հոդված 15Աշխատակիցը ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացել է և ներկայացրել հիվանդության թերթիկ: Տվյալ դեպքում ինչպես հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստը: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` ընդհանուր հիմունքներով:
 Հոդված 22Ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում միջին ամսեկան աշխատավարձի հաշվարկման ժամանակ 2012 թվականին բաժին ընկնող ամիսների աշխատավարձին արդյոք պետք է ավելացվի այդ ամիսների համար հաշվարկված և վճարված գործատուի սոցիալական ապահովության վճարները: Անհրաժեշտ է ղեկավարվել  21.02.2013թ. «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ կիրարկելու մասին ՀՀ կառավարության N144-ն որոշման  3-րդ կետի  դրույթներով, ըստ որի  2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` որպես եկամուտ հաշառվում է հաշվարկային ժամանակահատվածի՝ ա. 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող՝ 2012 թվականին նախորդող ամիսների)` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը, բ. 2013 թվականի ամիսների՝ եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, գ. ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը:
 Հոդված 22Եթե վարձու աշխատողի համար հաշվարկված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը փոքր է, այդ դեպքում որպես նվազագույն ամսական աշխատավարձ, հիմք ընդունվում է մենակ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը` 35000: Համաձայն ՀՀ Կառավարության 2013թ N144-Ն որոշման 6) կետի, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է 2013 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս)` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով սահմանված դեպքերում, որպես նվազագույն ամսական աշխատավարձ, հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող եկամտային հարկի հանրագումարը:
 Հոդված 22Վարձու աշխատողը 2009 թվականից գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013թվականին վերադարձել է աշխատանքի և հիվանդության նպաստ հաշվարկելու կարիք է առաջացել: Նպաստի հաշվարկման ժամանակ 2009թվականին բաժին ընկնող ամիսներին ստացված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներին նույնպես գումարվում է այդ ամիսների համար վճարված գործատուի սոցիալական ապահովության վճարները: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ Կառավարության N144-Ն որոշման դրույթներով, մասնավորապես 3) մասով նշվում է, որ 2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` որպես եկամուտ հաշառվում է հաշվարկային ժամանակահատվածի՝ 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող՝ 2012 թվականին նախորդող ամիսների)` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը: Տվյալ դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար 2012 թվականի ամիսներին նախորդող ամիսներ են հանդիսանում նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու` 2009 թվականի ամիսները, որոնց ավելացվում է բաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունը:
 Հոդված 22Աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդից մեկ ամսից առաջ չվճարվող արձակուրդ է վերցրել: Ինչպես հաշվարկել միջին աշխատավարձը: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
 Հավելված 2 Վարձու աշխատողին պետք է հաշվարկվի հիվանդության նպաստ, վերջինս ներկայացրել է տեղեկանք այլ գործատուի վճարած եկամուտների մասին տարածքային բաժնից, որը սակայն ըստ ամիսների չէ, ինչպես հաշվարկել միջին ամսական եկամուտը: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 14.07.2011թ.-ի  N 1024 –Ն որոշման հավելված 2-ի 10-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն տարածքային բաժինն այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը տրամադրում է`դիմումատուի վերաբերյալ անձնավորված հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում կամ գործատուի կողմից ներկայացված, սակայն չմուտքագրված անձնավորված հաշվետվություններում առկա տեղեկատվության հիման վրա:Տեղեկանքի ձևի վերաբերյալ անհրաժեշտ է դիմել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն:
 Հավելված 3 Շարունակվող անաշխատունակության թերթիկի դեպքում կրկին 2-րդ, 3-րդ և 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի  N 1024 –Ն որոշման հավելված 2-ի 3-րդ կետով, ըստ որի բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ և 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ընդ որում, սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի (շարունակության) համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թերթիկների քանակից:
Prev12345Next