Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 2 Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ ով է վճարվում , և ուր պետք է դիմել և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն  որոշման  2-րդ հավելվածի 22-րդ կետի համաձայն, ըստ որի` անհատ ձեռնարկատերերին և նոտարներին (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ) տրվող նպաստները հաշվարկում, նշանակում և վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը (տարածքային բաժինների միջոցով)` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:
 Հավելված 6 Եթե վարձու աշխատողին արտասահմանում տրամադրվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բժշկական հաստատության կողմից: Արդյոք այդ թերթիկը անցողիկ է ՀՀ-ում և այդ դեպքում ինչպես է հաշվարկվում անաշխատունակութայն նպաստը Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» N-1024-Ն որոշման հավելված 6-ով, համաձայն որի` Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ` անաշխատունակության թերթիկ): Քաղաքացին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն` քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար: Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, ՀՀ առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:
  Հղիության և ծննդաբերության նպաստ է հաշվարկում, ինչպես հաշվարկել 2013 թվականի հունվար, ամիսը: 2012թ.-ին առաջացած և 2013թ.-ին շարունակվող վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքերում նպաստը հաշվարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով : 2012թ.-ին հաշվարկված (վճարված) նպաստի գումարները (այդ թվում` 2013թ.-ին բաժին ընկնող) հարկվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
 Հոդված 5 Օտարերկրյա քաղաքացին արդյոք ունի նպաստի իրավունք: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստներ մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի` օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:
 Հավելված 3Գործատուի` վարձու աշխատողին տրամադրած ժամանակավոր անաշատունակության նպաստները քանի օրում են փոխհատուցվում Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 14.07.2011թ. N 1024 որոշման հավելված 3-ով:

 Հոդված 22Եթե անաշխատունակության նպաստի համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կազմում է 15 000 դրամ, արդյոք նպաստը հաշվարկվում է 32500 դրամից: <<Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:
 Հոդված 4 Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է բոլոր անաշխատունակության նպաստների գումարները: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, մասնավորապես 4-րդ հոդվածի 5-րդ կետով, ըստ որի եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն oրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:
 Հոդված 22 Եթե վարձու աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս միջին ամսական աշխատավարձի չափը ինչպես ենք որոշում Անհրաժեշտ է ղեկավարվել «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՀՀ Կառավարության 14.07. 2011թ. N 1024-Ն որոշմամբ հաստատված հավելված  2-ի 17-րդ կետով, որոնց համաձայն ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամսյա ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված (հաշվարկված) եկամուտը:
 Հոդված 22 Վարձու աշխատողը աշխատել է 4 ամիս, հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս աշխատած ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը բաժանվում է 4-ի թե 12-ի Անհրաժեշտ է ղեկավարվել «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը
 Հավելված 8 Վարձու աշխատողի երեխան ծննդաբերությունից հետո մահացել է և աշխատողը դեռևս գտնվելով իրեն հասանելիք արձակուրդում ցանկանում է վերադառնալ աշխատանքի: Հղիության և ծննդաբերության նպաստի վերահաշվարկ կատարվում է թե ոչ և հաշվետվություններում ինչպես ներառել վերահաշվարկից առաջացող գումարները Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման հավելված N 8-ի դրույթներով: Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվությունում ավել վճարված նպաստի հետպահումը ցույց է տրվում աղյուսակ 3-ի 31 տողում: Իսկ այն ամսվա եկամտահարկի եռամսյակային հաշվարկը, որտեղ ներառված է տվյալ նպաստից պահված եկամտահարկի գումարը, անհրաժեշտ է ճշգրտված հաշվարկ ներկայացնել:
Prev12345Next