Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 24 Ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման համար սոց. վճարները բավարար չլինելու դեպքում ինչպես պետք է ստանալ փոխհատուցում: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ կառավարության 14.07.2011թ.  «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1024-Ն որոշման հավելված 3-ի 4-րդ կետի համաձայն, եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն նպաստի` ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` գործատուի կողմից սահմանված կարգով հարկային մարմին ներկայացրած համապատասխան տեղեկանքի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:
 Հոդված 22 Վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս նվազագույն շեմ կիրառվում է: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 6-րդ կետով: 
 Հոդված 8 3 ամսից ավելի անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, գործատուն իրավունք ունի վճարելու նպաստ ամբողջ ժամանակաշրջանի համար: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի` վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը: Տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու oրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև oրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
 Հոդված 6Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար որոնք են համարվում աշխատանքային օրեր:  «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն չեն համարվում ընդհանուր հանգստյան օրեր (ընդհանուր հանգստյան օրերը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հանդիսանում են շաբաթ և կիրակի օրերը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` կիրակի օրը):  
 Հոդված 25Ինչի հիման վրա է հաշվարկվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը:  Ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»  ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով: Միաժամանակ, ՀՀ կառավարության 14.07.2011թ. N 1024-Ն  ՀՀ  որոշման  2-րդ հավելվածի 1-ին կետին համապատասխան, վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը  հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փստաթղթերը: 
 Հոդված 22Ժամանակավոր անաշախատունակության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը ինչպես է հաշվարկվում:  Առաջարկվել է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով, ըստ որի վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
 Հոդված 22Ինչպես է հաշվարկվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:  Առաջարկվում է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, համաձայն որի Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
 Հոդված 6Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողին մյուս գործատուն ժամանակավոր անաշխատունակության նպաստ վճարվում է:  Առաջարկվում է առաջնորդվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի  N 1024 –Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետով, ըստ որի համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաև ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում` կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռևս չլրացված, անաշխատունակության    թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում վարձու աշխատողի համատեղության աշխատավայրի գործատուի  կողմից նպաստի նշանակման համար:
 Հոդված 6 Ինչպես արտացոլել հաշվետու ժամանակաշրջանի եկամտահարկի հաշվարկում և սոցիալական ապահովության վճարի հաշվետությունում առաջին երեք օրվա համար անաշխատունակության թերթիկով վճարված նպաստի գումարը:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վարձու աշխատողի նպաստը (բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի) ժամանակավոր անաշխատունակության 1-ին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող 3 աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Գործատուի միջոցների հաշվին (2-4-րդ օրերի համար) վճարված նպաստների գումարը գործատուի սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունում չի արտացոլվում, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստը որպես հարկվող եկամուտ արտացոլվում է փաստացի վճարման հաշվետու ժամանակահատվածի եկամտահարկի հաշվարկում:
Prev12345Next