Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 53Ոչ ռեզիդենտը կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը մատուցում է թարգմանչական ծառայություններ ՀՀ տարածքից դուրս: Արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկի պարտավորություն առաջանում է: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետի համաձայն` հայաստանյան աղբյուրից ստացված եկամուտներ են համարվում` ՀՀ տարածքից դուրս ՀՀ ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` ՀՀ-ում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը նույն հոդվածի 5-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները: Միաժամանակ օրենքի 53-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ տարածքից դուրս ՀՀ ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` ՀՀ-ում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներ են համարվում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարքեթինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններից ստացված եկամուտները:
 Հոդված 57Կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությանը եկամուտ է վճարում արտարժույթով: Որ օրվա միջին փոխարժեքն է հաշվի առնելու (հաշվարկային փաստաթղթերում նշված օրը, թե փաստացի վճարման օրը): ՀՀ ԿԱ ՊԵԿ 22 մարտի 2010 թ. «Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ»  N 4 պաշտոնական պարզաբանման 4-րդ կետի համաձայն` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ և 64-րդ հոդվածներին համապատասխան եկամտի վճարման աղբյուրի մոտ ոչ ռեզիդենտի շահութահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը, որը հաշվարկվում է` ոչ ռեզիդենտին եկամուտների փաստացի վճարման պահին Միջին փոխարժեքից ելնելով: 
 Հոդված 53Ոչ ռեզիդենտի ֆրախտի դիմաց եկամուտները որ դեպքում է համարվում հայաստանյան աղբյուրից ստացված եկամուտ: «Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 2.4.2. կետի համաձայն` ոչ ռեզիդենտի կողմից բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները համարվելու են ստացված հայաստանյան աղբյուրներից, եթե բեռները փոխադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեից և (կամ) հասցեով: 
 Հոդված 57ՀՀ-ում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբուրներից ստացվող եկամուտների հարկումը հաստատող հարկային գործակալը եկամտի տեսակի և շահութահարկի չափի ինչպիսի՞ փոփոխություններով է հաշվարկում (գանձում): Անհրաժեշտ է ղեկավարվել  «Շահութահարկի մասին» ՀՀ  օրենքի 57 հոդվածի դրույթներով, ըստ որի 2013թ. հունվարի մեկից ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման կարգի մեջ տեղի են ունեցել եկամտի տեսակի և շահութահարկի չափի (տոկոսների) փոփոխություն: Նախկին գործող դրույքաչափերին ավելացել է 20% դրույքաչափ, որը կիրառվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող այլ ծառայությունների, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս ՀՀ ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի՝ ՀՀ-ում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող եկամուտների հաշվարկման համար:
 Հոդված 55Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը վարում է ոչ առանձնացված հաշվառում, ինչպես որոշել ՀՀ-ում գործունեության արդյունքում առաջացող հարկվող շահույթը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի մասնավորապես 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` Եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա` հարկատուի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով: Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ: Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Հայաստանի Հանրապետությունում գործունեությունից ստացած ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով, ինչպես նաև ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով կամ ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Հայաստանի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:
 Հոդված 59Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը շահութահարկի կանխավճարները ինչպես է հաշվարկում: Անհրաժեշտ է ղեկավարվել <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով, համաձայն որի` եթե ստորաբաժանման (մասնաճյուղ, ներկայացուցչություն) միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի նախորդ տարվա շահութահարկի գումարը գերազանցում է 2 մլն դրամը, ապա ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում` կիսամյակը մեկ, կատարում է շահութահարկի կանխավճարների մուծումներ` նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ քառորդի չափով, հավասար բաժիններով, մինչև հաշվետու տարվա հուլիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը:
 Հոդված 66Ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկի գումարները հարկային գործակալը երբ է վճարում բյուջե: Անհրաժեշտ է ղեկավարվել <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 66-րդ հոդվածով և <<Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին>> հրահանգի 9.6  կետով, համաձայն որի հարկային գործակալները ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից պահված (գանձված) շահութահարկի գումարները  պարտավոր են վճարել բյուջե` եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:
 Հոդված 53 Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի ստորաբաժանումը գտնվում է ՀՀ-ում, տրանսպորտային ծառայություն է մատուցում Երևան- Մոսկվա, և առանձին հաշիվներով առանձնացված է Երևանից մինչև ՀՀ սահման, տվյալ դեպքում որն է ոչ ռեզիդենտի ՀՀ աղբյուրներից եկամուտը:  Անհրաժեշտ է ղեկավարվել « ահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 2.2.2-րդ կետի «բ» ենթակետով (վերաբերվում է ՀՀ-ում առանձնացված ստորաբաժանում ունեցող ոչ ռեզիդենտներին): Մասնավորապես,  ոչ ռեզիդենտի կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները դասվում են հայաստանյան աղբյուրների թվին այն մասով, որը վերաբերվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փաստացի փոխադրմանը ՀՀ տարածքով:
 Հոդված 53 Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպության վարձակալությամբ հանձնած գույքը, որը գտնվում է ՀՀ-ում, վաճառում է ոչ ռեզիդենտ այլ կազմակերպության, արդյոք առաջանում են շահութահարկի պարտավորություններ (2 ոչ ռեզիդենտ կազմակերպություններն էլ ՀՀ-ում ստորաբաժանում չունի): Անհարժեշտ է ղեկավարվել <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով, 3-րդ մասի <<ե>> կետով, 57-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև <<Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին»  հրահագի 2.3.5 և 9.9  կետերով:
 Հոդված 3 Ներմուծման ժամանակ արդյոք ինչպես է որոշվում ապրանքի սկզբնական արժեքը: Առաջարկվում է ղեկավարվել <<Շահութահարկի մասին>>  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 10-րդ հոդվածով, ինչպես նաև   ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 22.03.2010թ.  <<Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժույթային գործարքները հաշվառելու վերաբերյալ>> N 4 պաշտոնական պարզաբանման դրույթներով: Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև ՀՀ պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով:
Prev1234Next