Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 53, Հոդված 57, Հոդված 64Ոչ ռեզիդենտին բեռնափոխադրման համար վճարված եկամուտից ինչ հարկեր պետք է պահվի: Եթե բեռնափոխադրումը իրականացվում է իրավաբանական անձ հանդիսացող ոչ ռեզիդենտը, ապա շահութահարկով հարկման հետ կապված հարցերի հետ կապված առաջարկվում է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 57-րդ և 64-րդ հոդվածներով, ինչպես նաև «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 2.4.2-րդ կետով:
 Հոդված 10 Ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայության դիմաց ՀՀ կազմակերպությունը վճարումը կատարվել է դոլլարով, իսկ ոչ ռեզիդենտը ինվոյսը սխալմամբ դուրս է գրել եվրոյով: Դա ինչ կարգով պետք է ծախս ճանաչվի: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան ՀՀ-ում հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով: Տվյալ դեպքում աաջարկվում է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ 22.03.2010թ. «Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ» N 4 պաշտոնական պարզաբանմամբ (մասնավորապես` պարզաբանման 5-րդ կետ):
 Հոդված 55Որն է համարվում արտաքին տնտեսական գործունեություն:  «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները ՀՀ ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ-միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև ՀՀ պետական սահմանը հատելը:
 Հոդված 53, Հոդված 57Ոչ ռեզիդենտի համար գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտը ինչ դրույքաչափով է հարկվում ՀՀ-ում:  «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի «դ»  կետին, 57-րդ հոդվածին համապատասխան ՀՀ-ում գտնվող գույքը վարձակալության տալուց ոչ ռեզիդենտի (որը չունի ՀՀ-ում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն) ստացած  եկամուտը դասվում է հայատանյան աղբյուրներից ստացվող եկամուտների թվին և ենթակա հարկման 10% դրույքաչափով:
 Հոդված 66Երբ է ներկայացվում ոչ ռեզիդենտի շահութահարկի ամփոփ հաշվարկը:  «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 66-րդ հոդվածին համապատասխան հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդ տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմին` անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (ամսական կտրվածքով):
 Հոդված 66Որտեղ կարելի է տեսնել ոչ ռեզիդենտի տարեկան ամփոփ հաշվարկի լրացման կարգը:  Անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին ամփոփ հաշվարկի լրացման կարգը  սահմանված է ՀՀ ՀՏ պետի 04.03.1999 թ. «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13   հրամանով հաստատված հրահանգի 1-ին հավելվածով:
 Հոդված 66Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկի 11-րդ տողում ինչ է լրացվում:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին»  հրահանգով: Տվյալ դեպքում, «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի»  անփոփ հաշվարկի 11-րդ մասի սյունակներում նշվում են փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունները` ըստ եկամտի տեսակների: 
 Հոդված 57Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի մեջ պետք է ներառվեն այն եկամուտները, որոնցից շահութահարկ չի պահվել եկամուտների և գույքի կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի մահաձայն:  Առաջարկվում է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի  05.11.2010թ. «Հարկային գործակալի կողմից հարկային տեսչության մարմին ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին ամփոփ հաշվարկի ներկայացման վերաբերյալ»  N 19 պաշտոնական պարզաբանմամբ:
 Հոդված 57Արդյոք ռեզիդենտ կազմակերպությունների վրա տարածվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, երբ օֆշորային գոտիներ փոխանցված կանխավճարների դիմաց մեկ տարի անց արդյունքը չստանալու դեպքում կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով և «Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին»  հրահանգի 9.2 կետով:
 Հոդված 60, Հոդված 61 Ոչ ռեզիդենտը ունի ստորաբաժանում ՀՀ-ում: Ինչպես են հաշվարկում շահութահարկը:  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 60-րդ և 61-րդ հոդվածներին համապատասխան ՀՀ-ում առանձնացված ստորաբաժանում (մասնաճյուղ, ներկայացուցչություն) ունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկը հաշվարկվում է վերջինիս կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա: Հաշվի առնելով ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման ժամանակ կիրառվող մի շարք առանձնահատկությունները (այդ թվում` շահութահարկի հաշվարկման ուղղակի և անուղղակի մեթոդների մասով), առաջարկվում է հարկ վճարողներին ղեկավարվել Օրենքի 2-րդ բաժնով («Ոչ ռեզիդենտների հարկումը»), ինչպես նաև «Ոչ  ռեզիդենտների  շահութահարկի  հաշվարկման  և  վճարման  կարգի  մասին»  հրահանգով:
Prev1234Next