Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 55, Հոդված 57 Կազմակերպությունը փոխանցել է արտերկիր 10000 դոլար կանխավճար, պայմանագրի շրջաանակներում պահանջվող գործունեությունը սկսելու համար, որից ընդամենը հաշիվ-ապրանքագրով ձեռք բերում է ունեցել 300 դոլարի:Ոչ ռեզիդենտի շահութահարկը խնդրում եմ պարզաբանել:
Անհրաժեշտ է հստակեցնել գործարքի էությունը: Եթե հարցը վերաբերվում է  ՀՀ տարածքից դուրս ոչ ռեզիդենտի ապրանքների ձեռք բերմանը ապա այն կագավորվում է «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ սկսած 01.01.2012թ.-ից նաև 57-րդ հոդվածի 1-ին մասով`   եթե ոչ ռեզիդենտները գրանցված են (հաշվառված) օֆշորային գոտիներում:
 Հոդված 57, Հոդված 66 Որպես հարկային գործակալ ինչ ժամկետներում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների պահված շահութահարկը պետք է վճարել ՀՀ բյուջե և ինչ հաշվարկ պետք է ներկայացվի: Անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57 և 66-րդ հոդվածներով: Ըստ 57-րդ հոդվածի` աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը` ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից, իսկ համաձայն 66-րդ հոդվածի` պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդ տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ:
 Հոդված 66 Հարկային գործակալը ե՞րբ է ներկայացնում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի համաձայն, հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդ տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմին` անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (ամսական կտրվածքով):
 Հոդված 62, որն ուժը կորցրած է ճանաչվել 08.12.2010թ. ՀՕ-189-Ն: Ոչ ռեզիդենտները հարկային տեսչություն է ներկայացրել տարեկան եկամուտների մասին հայտարարագիր: Ի՞նչ ժամկետում ոչ ռեզիդենտը կարող է ՀՏ-ից ստանալ հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ ծանուցագիր: Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի, հայտարարագիրը ներկայացնելուց հետո տասը օրվա ընթացքում, հարկատուին տրվում է հարկային տեսչության կողմից հաստատված ձևով վճարման ծանուցագիր` հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ:
 Հոդված 53, Հոդված 57 Ոչ ռեզիդենտը Հայաստանյան կազմակերպությունից ստացել է շահաբաժին, արդյոք դա համարվու՞մ է եկամուտ և ինչպե՞ս է հարկվում: Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 57-րդ հոդվածի 1-ին մասի, ոչ ռեզիդենտի` Հայաստանյան աղբյուրներից ստացված շահաբաժինը համարվում է պասիվ եկամուտ և հարկվում է 10%-ի չափով:
 Հոդված 60 Մասնաճյուղի միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը 2009թ. ԱԱՀ վճարող չի հանդիսացել: Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի մասնաճյուղը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասին և «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 11.2 կետին համապատասխան, ՀՀ-ում առանձնացված ստորաբաժանում (մասնաճյուղ, ներկայացուցչություն) ունեցող ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: Միաժամանակ, հաշվետու տարում ԱԱՀ վճարող համարվող ոչ ռեզիդենտը ներկայացնում է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
 Հոդված 53 Ոչ ռեզիդենտ կազմակերպության համար որո՞նք են համարվում հաայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները. բ) ոչ ռեզիդենտի` ռեզիդենտից կամ ոչ ռեզիդենտից ստացված պասիվ եկամուտները. գ) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները:
 Հոդված 4 Ո՞վքեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտներ: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները:
 Հոդված 60 Ե՞րբ է ոչ ռեզիդենտը ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն` ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև կամայական ձևով հաշվետվություն իր նգործունեության մասին:
 Հոդված 59 Ի՞նչ կանխավճարներ է վճարում ոչ ռեզիդենտը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` եթե ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի նախորդ տարվա շահութահարկի գումարը գերազանցում է 2 մլն դրամը, ապա ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում` կիսամյակը մեկ, կատարում է շահութահարկի կանխավճարների մուծումներ` նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ քառորդի չափով, հավասար բաժիններով, մինչև հաշվետու տարվա հուլիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը:
Prev1234Next